Ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. վարչապետը մասնակցել է Ջրային պարեկային ծառայության գործարկմանը

09/12/2023 schedule13:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

41909_b.jpg (524 KB)

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ներքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է:

41892_b.jpg (734 KB)

Ընդհանրապես՝ մեզ ամեն անգամ թվում է, որ ահա, մոտենում ենք Պարեկային ոստիկանության եզրափակիչ ակորդին, բայց նաև իրականությունը, իրադրության իրական գնահատումն ինձ բերում է այն եզրակացության, որ ընդհանրապես, բարեփոխումներն ավարտ չեն ունենում: Խոսքը վերաբերում է նաև Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացին:

Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է:

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:

41908_b.jpg (557 KB)

Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հիմնադրման այս բոլոր աշխատանքները, երբ տեղի ունենան, բնականաբար, դրանով չի ավարտվելու բարեփոխման գործընթացը: Հարց կառաջանա՝ ի՞նչ է լինելու հաջորդը նույն Պարեկային ծառայության մեջ: Մենք այդ քննարկումներն սկսել ենք և այդ պրոցեսները շարունակում ենք, իրականացնելու ենք:

Հաջորդը լինելու հետևյալը՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների բարձրացման շարունակաբար և անընդհատ գործընթաց պետք է տեղի ունենա: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ուզում ենք, և այդպես կլինի անխուսափելիորեն, որ Ոստիկանությունում կամ Պարեկային ծառայությունում ծառայեն լավագույն վարորդները, լավագույն մոտոցիկլետավարները, լավագույն նավավարները:

Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Այս նրբության վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որովհետև ոստիկանները և փրկարարները նրանք են, ում մարդիկ նեղ իրադրության մեջ հայտնվելու դեպքում, դիմում են: Ընդհանրապես՝ մենք մեր առօրյա կյանքում ո՞ւմ ենք դիմում առաջինը, երբ մի խնդիր ենք ունենում. մեր ամենավստահելի մարդկանց: Հետևաբար՝ Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ:

41905_b.jpg (466 KB)

Ես ուզում եմ նորից բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա՝ Ոստիկանությունում, Պարեկային ոստիկանությունում կոմպրոմիսներ չեն լինելու, որևէ կոռուպցիոն երևույթ նկատվելու դեպքում, կամ նույնիսկ չպետք է թողնենք, որ նկատվի, կանխարգելիչ աշխատանք պետք է իրականացնենք:

Պարեկային ծառայության և ընդհանրապես՝ այս նոր Ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պետք է ինքն իր համար արձանագրի՝ այս աշխատանքն իր համար երաշխավորված է այնքան ժամանակ, ընդ որում՝ սոցիալական երաշխիքների շարունակական ուժեղացմամբ, կամավոր ատեստավորման համակարգերով, աշխատավարձերի շարունակական բարձրացմամբ, քանի դեռ նա բարեվարք է և պրոֆեսիոնալ: Հետևաբար՝ նրանք, ովքեր կհատեն բարեվարքության և պրոֆեսիոնալության նեգատիվ գիծը, այլևս Ոստիկանությունում, Պարեկային ծառայությունում չպետք է աշխատեն:

Հիմա պետք է շատ ուղիղ և թափանցիկ ասել՝ մեր հաջորդ գործն է Պարեկային ոստիկանության շատ ուժեղ ռեզերվ ձևավորելը: Ընդհանրապես՝ ուզում եմ հիշեցնել մեր այս հայեցակարգային պայմանավորվածության մասին. մենք բարեփոխումների արդյունքում պիտի հասնենք հետևյալ մեխանիզմին՝ Ոստիկանությունում աշխատանքի մտնելու և կարիերա անելու առաջին քայլը պետք է դառնա Պարեկային ծառայությունը, այսինքն՝ մեր բարեփոխումների այս փուլն ավարտելուց հետո, ով ուզում է դառնալ ոստիկան, առաջինը պետք է սկսի Պարեկային ոստիկանությունում աշխատելուց:

41883_b.jpg (379 KB)

Պարեկային ծառայությունն ինչ-որ տեղ պետք է դառնա խաչմերուկ Ոստիկանության համար: Բոլոր նրանք, ովքեր ոչ պրոֆեսիոնալ են և ոչ բարեվարք, պետք է դուրս գան ծառայությունից: Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են և բարեվարք, բնականոն կարիերա պետք է անեն Ոստիկանությունում. Ներքին գործերի նախարարության ակադեմիայի բարեփոխումների մեր տեսլականը հենց դրա համար է, որ յուրաքանչյուր փուլի և պաշտոնի համար, ինչպես այս դեպքում է տեղի ունեցել Պարեկային ոստիկանության հետ, պետք է անցնել վերապատրաստումներ, դասընթացներ՝ մեծացնելով իրենց պրոֆեսիոնալության և բարեվարքության մակարդակը:

Հարգելի ներկաներ,

Շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է մեզ համար, անձամբ ինձ համար: Ուրախ եմ, որ մենք այժմ Ոստիկանություն ասելիս, պատկերացնում ենք նոր գործարանային թողարկման ավտոմեքենաներ, այլ տեխնիկա, ճաշակով հագուստ, սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ: Եվ մենք այս ամենն անում ենք երկու պատճառով: Առաջինը՝ իհարկե, մեզ համար շատ կարևոր է Ոստիկանության ծառայողների հարմարավետությունը, շարժունակությունը, տեխնիկական հագեցվածությունը:

41882_b.jpg (457 KB)

Բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ Ոստիկանությունը և, մասնավորապես, Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվող, անմիջական շփում ունեցող առաջնային և ամենամեծ օղակն է: Ոստիկանությունը և Պարեկային ոստիկանությունը մեր պետության դեմքն է և մեր պետության կերպարը: Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և խնդրել, որ ինքներդ էլ առանձնակի ուշադրություն դարձնեք և Ոստիկանության առաջ եմ ես այդ խնդիրը դնում, ընդհանրապես՝ մեր բոլոր ուժային կառույցների, մեր բոլոր պետական ծառայողների մասին է խոսքը, սկսած՝ արտաքին տեսքից, վարվելաձևից, շարժուձևից, խոսելու ձևից, դուք այս համազգեստով և ծառայության մեջ ոչ միայն անհատ եք, այլև պետության ներկայացուցիչը, քաղաքացիներին ծառայություն մատուցող, իսկ օտարերկրացիների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության մասին պատկերացում տվող անձինք:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձեզ հետ շփումից է ինքն իրեն որպես քաղաքացի գնահատում: Յուրաքանչյուր օտարերկրացի ձեզ հետ շփումներից է պատկերացում կազմում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան, Սահմանադրական հստակ կարգով և իրավակարգով ազատ, ժողովրդավարական երկիր, որտեղ օրենքի գերակայություն է և որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս»:

41896_b.jpg (448 KB)

Ջրային պարեկային ծառայությունը՝ համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։

Զուգահեռ իրականացվել են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացրել են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։ Իսկ այս ամենին նախորդել էին միջազգային գործընկերների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ, ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ, ստուգարքներ։

Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։

Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։

Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։ 

Տպել
1331 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան