Քաղաքական «ապահարզան» Գյումրու քաղաքապետարանում. ինչ են պատրաստվում անել ավագանու մյուս խմբակցությունները

11/12/2023 schedule12:37

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դարձավ ընդդիմություն:

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության համար տեղի ունեցածը սպասելի էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասում է խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը: Նրա խոսքով՝ այդ հուշագրի ստորագրման պահից ասել է, որ կառավարմանը հակասող փաստաթուղթ է:

«Այս քայլն անակնկալ չէր ինձ համար: Այդ հուշագիրն էլ ոնց որ մի ընտանիքում երկու տարբեր մարդիկ գան, փորձեն կառավարել: Համայնքապետարանը խոշոր կառույց է, և պետք են լուրջ մասնագետ-կառավարիչներ, ոչ թե քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Եվ այն, ինչ կատարվեց, ուշ թե շուտ լինելու էր»,- կարծում է Հակոբյանը:

Ըստ նրա՝ պաշտոններ զբաղեցնող անձինք և մասնագետները ևս դուրս են եկել աշխատանքից, ինչը սխալ է. «Այստեղ շատ լուրջ անելիք ունի երկրի իշխանությունը, քանի որ սա այսպես չպետք է լիներ: Կարող էին հրաժարական տալ 2 փոխքաղաքապետերը, բա մնացած բաժինների պետե՞րը: Գյումրեցին այսօր խնդիր ունի, և սա առաջնահերթ է: Ոչ թե պետք է բոլորով ելնեին, գնային, որ հիմա դռները փակ լիներ, այլ պետք էր այլ կերպ մտածեին: Սա խոսում է գյումրեցիների հանդեպ ոչ ճիշտ մոտեցման մասին»:

Անկուսակցական Հակոբյանն իր թիմով Գյումրու ավագանիում է «Զարթոնք»-ի հետ ունեցած հուշագրով: Բացի Գյումրու ավագանիում ունեցած գործառույթից ու դերից, իրենք, ասում է, կուսակցական-քաղաքական հարցերում մասնակցություն չեն ունեցել և չեն էլ ունենալու:

Թե խոստացած ասուլիսում ի՞նչ կասի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կամ սպասվող հայտարարությունում ի՞նչ է ներկայացնելու «Բալասանյան դաշինք»-ը, Վարդևան Հակոբյանին քիչ է հետաքրքրում. «Ինձ համար կարևոր է, որ քաղաքն ու գյումրեցին չտուժեն և քաղաքում համայնքապետարանի աշխատանքը չխաթարվի: Իսկ եթե պետք է ընտրություն էլ լինի, դա պետք է ժամ առաջ լինի: Ես գտնում եմ, որ իշխանությունն այս հարցում պետք է անուղղակի գործառույթ իրականացնի, պարտավոր է»:

Գյումրու ավագանու «Հանրապետական» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա չի կազմի: Մեզ հետ զրույցում խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասում է՝ իրենք եղել և մնում են արմատական ընդդիմություն: Այս քայլի մասին մամուլից են իմացել, հիմա ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, կատարում իրենց վերլուծություններն ու սպասում կողմերի խոստացած ասուլիսին և հայտարարությանը:

Թե ի՞նչ կփոխվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այս քայլով, այս պահին, ըստ Միրզոյանի, հնարավոր չէ ասել: Ժամանակ է պետք՝ հասկանալու, տեսնելու համար:

«Ապրելու երկիր» խմբակցությունը հարցեր ունի և՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, և՛ «Բալասանյան դաշինք»-ին, քանի որ շատ հարցեր պարզ չեն: Մեզ հետ զրույցում խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասում է՝ սպասում են դեկտեմբերի 11-ի ասուլիսին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոլոր հարցերի պատասխանը խոստացել է տալ այսօր՝ երկուշաբթի. ասուլիս են հրավիրել, որին հրաժարականի դիմումներ ներկայացրած՝ արդեն նախկին փոխքաղաքապետերն ու ավագանու խմբակցության ղեկավարն են մասնակցելու:

«Բալասանյան դաշինք»-ը ի սկզբանե տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, սակայն մինչ այդ հայտնել էր՝ գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Տարբեր օրերի ու տարբեր ժամերի մեր հեռախոսազանգերն ընդհատող «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տպել
1589 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան