Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան

10/12/2023 schedule10:28

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։

Ողջունելով նախագահ Խաչատուրյանին՝ Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ընգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև արդյունավետ համագործակցության խթանման կարևորությունը։ 

Տպել
812 դիտում

Դիվերսիայի փորձ է կատարել. հայկական կողմից սահմանին վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է

Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Ռուս խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ Freedom House

Երևանում բախվել է 6 ավտոմեքենա. կան հոսպիտալացվածներ

Բաքուն մշակել է խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունք ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ալիև

Փնտրվում է միլիոնատեր․ նոր խաղարկություն Իդրամից

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր կշարունակեն բանակցությունները

Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը. ինչ է ասել Բերբոքը (լուսանկարներ)

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծառայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա