Դանակահարություններ և սպանություն Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

11/12/2023 schedule10:12

Դեկտեմբերի 10-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, գրում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխել ևս մեկ քաղաքացու:

Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն:

Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը:

Տպել
3219 դիտում

Վարդան Ղուկասյանն ինձ կանգնեցրել է փաստի առաջ. Նանա Սարգսյանը հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ ԽՎ-ում միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

Սարի թաղի թիվ 13 երթուղին կսպասարկվի նոր «Ժոնգ-Թոնգ» ավտոբուսներով (տեսանյութ)

Իրանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ

«Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում (տեսանյութ)

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն

ՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը

Մեկնարկել է «Ի Գործ» ծրագրի 5-րդ փուլի հայտերի ընդունելությունը (տեսանյութ)

Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա

Երևան-Սևան ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը

Առավել քան երբևէ ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին. Ֆոն դեր Լայեն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը (տեսանյութ)

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը ողողվել է ջրով, քաղաքացիների տեղաշարժն արգելված է

Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»

Չինաստանում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը․ Աշոտ Հովհաննիսյան

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին

2023-ին ՀՀ շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին ներկայացվել է Քաղավիացիայի կոմիտեի հաշվետվությունը

Դիարբեքիրի նավթահորում հզոր պայթյուն է տեղի ունեցել

ՌԴ-ին չեն մտահոգում ՀՀ շահերը. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

Նարեկ Մկրտչյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարի հետ

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև

2023-ին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Թավրիզում հյուպատոսություն բացելու մասին

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Դավթյանն անցավ եզրափակիչ

Քննարկվել են Ճապոնիայում հայկական ձեռագրերի ցուցադրության և այլ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները

Վիճաբանություն Երևանում գործող «12» ակումբում. ձերբակալել և բաժին է տեղափոխել 4 անձ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու Էստոնիայի դիրքորոշումը․ Փաշինյան

Ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ ՀԱՊԿ շրջանակներում. դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է. ՀՀ վարչապետ