Մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը աջակցելը ևս ընկած է ՀՀ-ում մեր աշխատանքի հիմքում. ԵՄ դեսպան

11/12/2023 schedule11:01

Մարդու իրավունքների հարգմանը, պաշտպանությանը եւ իրականացմանը աջակցելը եւս ընկած է Հայաստանում մեր աշխատանքի հիմքում։ Այս մասին նշվել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարգոսի եւ Հայաստանում ԵՄ դիտորդների ղեկավար Մարկուս Ռիտտերի հայտարարությունում Մարդու իրավունքների միջազգային օրվա առնչությամբ։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդունվել է 1948թ., աշխարհի կառուցման մեր հավաքական ջանքերի վկայությունն է, որտեղ հաղթանակում են արդարությունը, ազատությունը եւ մարդկային արժանապատվությունը։ Դա նշանավորում է բեկումնային պահ մարդկության պատմության մեջ։

Այսօր աշխարհը կարող է միանգամայն այլ թվալ, բայց Հռչակագրի հրատապությունը եւ նշանակությունը մնում են նույնքան անփոփոխ, որքան առաջ։ Չնայած մենք հասել ենք էական առաջընթացի Հռչակագրի ընդունման պահից, խնդիրները պահպանվում են՝ խանգարելով բոլոր մարդկանց կողմից մարդու իրավունքների համընդհանուր իրականացմանը։

Եվրամիությունը իր հիմնադրման պահից հավատարիմ է եղել խաղաղության եւ կայունության աջակցմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհի կառուցմանը։ Մարդու իրավունքների հարգումը եւ պաշտպանությունը Հայաստանում եւս ընկած է մեր աշխատանքի հիմքում։

Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում առաջ է տանում ԵՄ արժեքները, ինչպես նաեւ հաստատում է գործընկերային հարաբերություններ երկրում։ Մարդու իրավունքները մեր ամենօրյա կյանքի մի մասն են։ Մարդու իրավունքները համընդհանուր են, անքակտելի, անբաժանելի եւ փոխկախված։ Դա նշանակում է, որ ամեն մարդ մարդու իրավունքների իրավունք ունի, մարդու բոլոր իրավունքները միանման կարեւոր են, փոխկախված եւ կիրառելի բոլոր ժամանակներում, այդ թվում հակամարտությունների եւ ճգնաժամերի ժամանակ։

Այսպիսով, Եվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է բարեփոխումներին քաղաքացիական հասարակությունում համատեղ նախագծերի միջոցով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային հավասարությանը եւ բոլոր կանանց եւ աղջիկների մարդու իրավունքներին, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, երեխայի իրավունքներին, ԼԳԲՏ+-ի իրավունքներին, բռնության եւ ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաեւ անկախ ԶԼՄ-ների պաշտպանությանը։

ԵՄ ներկայացուցչությունը ակտիվորեն զբաղվում է տեղահանված անձանց կարիքների աջակցությամբ։ Եվրամիությունը եւ Հայաստանը համատեղ պարտավորվել են միասին աշխատել ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների եւ նպաստել դեմոկրատիայի ամրապնդմանը, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ կայունությանը։

Այս տարի ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է նախաձեռնել Հայաստանում անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության գծով, որը հայտնի է որպես Հայաստանում Եվրամիության առաքելություն (EUMA)՝ մարդու անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի հակամարտությունից տուժած շրջաններում։ Մարդու իրավունքները ինտեգրված են նրա ողջ գործունեությունում, ներառյալ ակտիվ փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։ ԵՄ դիտորդները տեղերում հանդիպում են տաբեր մարդկանց եւ ընկերությունների հետ, որոնք կիսում են նրանց խնդիրները, բայց նաեւ հույսերը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ներառում է քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավունքները եւ հաստատում դրանց համընդհանուր բնույթը՝ որպես բոլոր մարդկանց համար անքակտելի, ամուր հիմք է դրել մարդու իրավունքների ոլորտում մեր ջանքերի համար։ Նշելով Հռչակագրի 75-ամյակը՝ մենք ԵՄ-ում վերականգնում եւ հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու իրավունքների առաջմղմանը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»,- ասվում է դեսպանի ուղերձում:

Տպել
431 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան