Մեր պատկերացրած խաղաղությունում «ռևանշ» ձևակերպումն անգամ չկա. Պապոյան

11/12/2023 schedule13:13

«Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պիտի ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»: 

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից երաշխիքներ, որ ռևանշ չի լինելու: 

«Երկրորդ՝ պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ՀՀ-ն ամրապնդվի, տևական և երկար ժամանակ այստեղ պետություն, պետականություն, անկախություն լինի, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով, և խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այնքան անհրաժեշտ է մեզ: Խաղաղության պայմանագրի կնքումից հետո ես պատկերացնում եմ այնպիսի միջավայր Հարավային Կովկասում, որը բերելու է բոլոր մակարդակներում ինտեգրացիաների, տնտեսական հարաբերությունների զարգացման, բարգավաճման, կենսամակարդակի էական ավելացման, մեր պատկերացրած խաղաղությունում նման ձևակերպում անգամ չկա»,- ասաց Պապոյանը: 

Պատգամավորը նաև նկատեց՝ եթե ՀՀ-ն հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է ՀՀ-ի չլինելու. «Կլինեն արտաքին ուժեր, որոնք ՀՀ-ում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ ՀՀ-ն լինի: Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, և մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում: Կլինեն մարդիկ, ովքեր ՀՀ-ում տարբեր ճոռոմաբանություններով հայրենասիրական այդ բառապաշարն առաջ կտանեն, բայց մենք տեսել ենք, թե այդ գործընթացն ինչպես է տեղի ունեցել, երբ որ հայ ժողովրդին տրամադրում են և տրամադրություններ են առաջ բերում, վերջում միայնակ են թողնում: Օրինակ՝ տեղի է ունենում Վանի ինքնապաշտպանություն, 1,5 մարդու ցեղասպանություն, մարդկանց հայրենազրկում են իրենց բնօրրանից, մենք այդ ցիկլից պետք է դուրս գանք»: 

Գևորգ Պապոյանի խոսքով՝ անտրամաբանական է ինչպես այդպիսի պահանջ դնելը, այնպես էլ մտածելը, որ նման բան է լինելու: 

«Ռևանշի մասին մտածող ժողովուրդը չի կարող կքնել խաղաղության պայմանագիր, մեր ժողովուրդը հասունացել է, սա շատ կարևոր բան է, որովհետև եթե որոշել ենք՝ ՀՀ-ն չլինի, եկեք խոսենք ռևանշի մասին»,- ընդգծեց նա:

Տպել
968 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան