Մեր արտաքին քաղաքականությունը միշտ այսպես է եղել՝ «այնպես չանենք՝ վնաս տա ԼՂ-ին», ինչը ՀՀ-ն քանդել է ներսից. քաղաքագետ

11/12/2023 schedule21:24

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ այժմ, երբ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով և որդեգրել է այդ օրակարգը, պետք է դադարեցնել ԼՂ հակամարտություն, ԼՂ հարց եզրույթների օգտագործումն ու դրանց մասին խոսակցությունները։ Ըստ նրա՝ դա է պահանջում նաև Հայաստանի քաղաքացին։

Սակայն, եթե այդ հարցը որոշակիորեն բարձրաձայնվում է, ապա պետք է հանրայնացնել ԼՂ հարցի շուրջ եղած բոլոր բանակցային փաթեթները, որոնք ցույց կտան, թե ինչ է բանակցվել։ Այս համատեքստում վերջինս անդրադառնում է օրերս ՀՀ վարչապետի բարձրաձայնած այն հայտարարությանը, թե 30 տարի ուղղակի ժամանակ է վատնվել, և ռեսուրսները ծախսվել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի է եղել։

«Դա այն հսկայական ճեղքն է, որին առերեսվել և դրա զոհն է դարձել ՀՀ վարչապետը՝ 2018 թվականին գալով իշխանության։ Սերժ Սարգսյանն արդեն սկսել էր այդ ճանապարհը. չէ՞ որ հայտարարում էին՝ «Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության՝ Արցախը հանձնելու համար», ուստի վարչապետը առնչվել է այդ իրականության հետ։ Հիմա էլ ՀՀ-ի ներսից ԼՂ պաշտոնյաններն են փորձ անում նորից կախել Հայաստանի ոտքերից ԼՂ խնդիրը, սակայն դա պետք է դադարեցնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ ԼՂ խնդիրները կարելի է դիտարկել միայն վերադարձի ծրագրով, այն է՝ վերադարձ դեպի հայրենի հող:

«Վարչապետը նշում է, որ մեղավոր են այս ամենի մասին ժողովրդի հետ չխոսելու մասին, իսկ թե ոնց դա կընկալեր հասարակությունը, վերհիշենք․ մի ժամանակ թևավոր խոսքի էր վերածվել այս արտահայտությունը՝ «Հող հանձնողին կհանձնենք հողին»․ սա նախկին իշխանություններն էին առաջ տարել, որոնք բանակցային բոլոր փաթեթներում ԼՂ-ն ներառել էին Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարը։ ՀՀ քաղաքացիները կհսկանային, եթե դպրոցից սկսած՝ կեղծ քարոզ չտարվեր երկրորդ հանրապետություն ունենալու մասին, բայց այդպես էլ որևէ մեկը չէր առերեսվում միջազգային իրավունքի հետ։ 2018 թվականի մայիսի մեկին, երբ Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուն ԱԺ ամբիոնում կանգնած էր, Սերժ Սարգսյանի հրոսակախումբը հանրապետականի դեմքով առաջին իսկ րոպեից վարչապետի թեկնածուին մեղադրում էր իշխանության գալով Արցախը հանձնելու համար, այդ պահից վարչապետը պետք է ուղիղ խոսակցության մեջ մտներ ժողովրդի հետ»,- ասում է նա:

Այժմ բոլոր փորձերը, որոնք Հայաստանին կներքաշեն ԼՂ մտացածին հակամարտության մեջ, քաղաքագետի պնդմամբ, պետք է ոչնչացվեն։

Նա հիշեցնում է՝ ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանի դեմ կար ՄԱԿ-ի 4 բանաձև, որոնք էլ կանաչ լույս վառեցին ու օգնեցին Ադրբեջանին սկսել 44-օրյա պատերազմը:

«Ինքնալուծարված ԱԺ պատգամավորները, որ հայտարարում են՝ «Արցախի հարցը փակված չէ», միտում ունեն սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի՝ դեռևս խմոր վիճակում գտնվող հարաբերություններում։ Սա լավ բանի չի հանգեցնելու։ Արցախը կարող էր լինել անկախ, եթե դրա համար առաջինը ցանկանային արցախցիները, հիմա էլ Արցախը կարող է մնալ հայկական, բայց դրա համար էլ պետք է արցախցիները վերադառնան Արցախ, իսկ Երևանում մնալով՝ պետք է ձուլվեն և ինտեգրվեն ՀՀ կյանքին։ Մնացածը հատուկ օտարերկրյա գործակալական ցանցերի ծրագիրն է, որի միակ նպատակը երկիրը ներսից պայթեցնելն է»,- կարծում է զրուցակիցը:

Այստեղ էլ Մկրտչյանը անդրադառնում է վարչապետի այն նկատառմանը, թե որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են Հայաստանում պետության կայացում թույլ չտալու համար:

«ԼՂ հակամարտությունն ակնհայտ է, որ ՌԴ-ի համար միշտ եղել է տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու, տարածաշրջանային պետությունների վրա իր ազդեցությունը ուժեղացնելու գործիք, որից մենք պետք է ազատվենք։ Մեր արտաքին քաղաքականությունը միշտ կապված է եղել Ղարաբաղի հետ՝ «այսպես չանենք, որովհետև դա վնաս կտա ԼՂ-ին», բայց իրականում ՀՀ-ն հենց ներսից է քանդվել, ԼՂ-ն պահող ու ԼՂ ծագումնաբանությամբ նախագահները, որ եկել են Երևանում զավթել են նախագահական պաշտոնները, պետք է  ռազմական բալանսը պահեին ու երկար ձգձգեին ստատուս քվոն, ոչ թե հանրապետությունն ու ԼՂ-ն թալանեին»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի պետականությունը քանդելն ու կայացմանը խոչընդոտելը շարունակվելու է, բայց եկել է գործ անելու ժամանակը։

Տպել
1256 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան