Հայրը որդու միջոցով իր մոտ ապօրինի պահվող թմրանյութը պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի և իր սանիկին

11/12/2023 schedule16:54

Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը․ նախաքննությունն ավարտվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։

Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝ 48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկներիկամ դրանց համարժեք նյութերի (անալոգի)  ապօրինի իրացնելը), իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
793 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

Դպրոցների պատերին չափից շատ առկա պատկերները խանգարում են կրթություն ստացողին. ինչ է առաջարկվում

Կեղտի մեջ անհասկանալի սեղան է դրված, վրան կռիս էլ չես հերձի. Ջաջուռի անասնագոմը՝ Գյումրու շների ստերջացման լաբորատորիա

Էրդողանը փորձում է միաժամանակ «նստել 2 աթոռի». կհաջողվի՞ նրան պահել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ շփումների հավասարակշռությունը

Մասնավոր հեռուստաընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելի են ողջամիտ ժամկետներում. ԲՏԱ նախարար

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 տուժած

Հրդեհ Մալիշկա գյուղում. այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Հայաստանում 3 տարում 78 երեխա վիրահատվել և սկսել է լսել. նշվում է լսողության պահպանման օրը

Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել. նրա ոտքերն ամպուտացվել են

Պակիստանը նոր վարչապետ ունի

Կանանց զբաղվածության մակարդակով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է. հրապարակվել է վարկանիշային ցանկը

Արմավիրի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Առաջիկայում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Ադրբեջանը ձևափոխել է Ստեփանակերտում «Արցախբանկ»-ի գլխամասային գրասենյակի շենքը և թալանել ԱԺ-ն (լուսանկարներ)

Ինգուշեթիայում ոչնչացվել է «ԴԱԻՇ»-ի 6 զինյալ. հայտարարվել է հակաահաբեկչական գործողություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Նորամարգում հրդեհվել է անասնագոմ

Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառավարելու համար կստեղծվի վրաց-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը դեռևս փակ է մեծ մեքենաների համար

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ղրիմի գլխավերևում ՌԴ ՀՕՊ ուժերը որսացել են 38 անօդաչու թռչող սարք, փակվել է կամուրջը

Մայակովսկի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Մերսեդես»-ն ու «Ֆորդ Տրանզիտ»-ը․ կան վիրավորներ

Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել

Բայդենի կինը Թրամփին անվանել է «սպառնալիք կանանց համար»

Իրանը բանակցություններ է վարել Սուդանի հետ ռազմածովային բազա ստեղծելու շուրջ

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Ուռուտ գյուղում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

Ինչ եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսվա համար մարզերում ու Երևանում

Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքների հիման վրա․ Միրզոյան

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք իր քայլերում. Լավրով

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային և ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. ԱԳ նախարարի ուղերձը

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը և սահմանի բացմանը. Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը