Գագիկ Խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ

11/12/2023 schedule20:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, որին Խաչատրյանը ներկայացել էր շտապօգնության ուղեկցությամբ:

Մեղադրող դատախազը հանդես եկավ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։

Ըստ մեղադրողի՝ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2020-ի օգոստոսի 14-ինն, այս տարվա ընթացքում նշանակվել է 14 դատական նիստ, որոնք չեն կայացել․

«Նիստերից 12-ը հետաձգվել են Գագիկ Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ, ևմեկ նիստը՝ պաշպան Երեմ Սարգսյանի՝ չներկայանալու պատճառով, մեկ նիստը՝ ամբաստանյալների՝ հարցաքննությանը պատրաստ չլինելու պատճառով։

Նոյեմբերի 22-ին նշանակված դատական նիստին կրկին վատառղջ լինելու պատճառաբանությամբ դատարան չի ներկայացել մեկ այլ քրգործով մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը, ինչի պատճառով դատական նիստն անհարկի հետաձգվեց:

Պաշտպանական կողմը նշեց, որ պատրաստ չեն հարցաքննությոան և շուրջ 1 տարի Գագիկ Խաչատրչյանի հիվանդության պատճառով դատական նիստերը ձգձգվել են, իսկ նշված ժամանակահտվածն ավելին քան բավարար էր հարցաքննությանը պատրաստ լինելու համար:

Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունից հետո, ամբաստանյալներին հարցաքննելու վերաբերյալ պաշտպանի դիտարկումները նույնպես հիմնավոր չէին, և միտված էին դատական նիստն անհարկի ձգձգելուն, քանի որ նրան հարցեր ուղղելու հնարավորություն պաշտպանության կողմը կարող էր ունենալ նաև հաջորդող դատական նիստերի ընթացքում:

Պաշտպանության կողմը նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև 2023 թվականի օգոստոսի 29-ի դատական նիստի ընթացքում: Թեև ամբաստանյալ Խաչատրյանը ներկայացել և 2 ժամ մասնակցել է դատական նիստին, սակայն պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից մեղադրողին և նախագահող դատավորին ինչպես այսօրվա և նախորդ դատական նիստերի ընթացքում, բացարկի միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվելուց հետո դատական նիստը կրկին հետաձգվել է Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Հարկ է նշել, որ դատական նիստերին պաշտպանության կողմից ներկայացվել են Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի տարբեր բժշկական կենտրոնների կողմից տրված փաստաթղթեր, մասնավորապես 2023 թվականի նոյմեբերի 13-ին նշանակված դատական նիստին Խաչատրյանը չի ներկայացել, իսկ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առկա է միզուղիների բորբոքում:

Մեկ այլ դատական նիստի չներկայանալու պատճառաբանությունը եղել է ամբուլատոր բուժման մեջ գտնվելու մասին փաստաթուղթը:

Ներկայացնելով այս և այլ փաստեր՝ մեղադրողը նշեց.

Գագիկ Խաչատրյանը դատական նիստերի չի ներկայացել վատառողջ լինելու կամ որևէ բուժհաստատությունում գտնվելու պատճառաբանությամբ, հիմնականում ներկայացնելով հենց դատական նիստերի կամ դրան նախորդող օրը բուժհաստատություններում հետազոտվելու տեղեկություններ:

Հատկանշական է նաև, որ որոշ դատական նիստեր նշանակված են եղել բավական մեծ միջակայքերով, մինչդեռ Խաչատրյանը բուժհաստատություններ է այցելել դատական նիստերի, կամ նախորդող օրերին՝ պաշտպանի միջոցով համապատասխան փաստաթուղթը դատարան ներկայացնելու միջոցով ապահովագրել իր՝ նախապես նշանակված դատական նիստերին չներկայանալը անհարգելի համարելու հանգամանքը:

Ուշագրավ է հատկապես այն, որ այս ամբողջ ժամանակաընթացքում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար բուժօգնություն չի ստացել:

Այս ողջ ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար եղանակով բժշկական օգնություն չի ստացել։ Սույն գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսևորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն և դատական նիստերն անվերջ ձգձելուն:

Հետևաբար նրա դրսևորած վարքագիծն անհրաժեշտ է գնահատել անհարգելի»։

Այնուհետ մեղադրող դատախազը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հիվանդության մասին փաստաթղթերի արժանահավատությունը:

Տպել
1877 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան