Ջերմուկը վերականգնվում է. բոլոր տեղերում ամրագրումների համար այլևս տեղ չկա, քաղաքում տոնական միջոցառումներ կլինեն

18/12/2023 schedule21:13

Չնայած նախորդ տարի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններին՝ քաղաքում այս Ամանորը դիմավորելու ցանկություն ունեցողների պակաս չի զգացվում: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը փաստում է՝ դա է վկայում ռեստորանային և առողջարանային համալիրներում, հյուրանոցներում, հյուրատներում ամրագրումների քանակը:

«Մարդիկ հետաքրքրված են, զբոսաշրջիկներ նույնպես կան։ Առողջարաներն ունեն իրենց ծրագրերը, իսկ համայնքը դեկտեմբերի 30-ին և 31-ին գլխավոր տոնածառի շրջակայքում է կազմակերպելու ամանորյա ծրագիր: Քաղաքը գրեթե ամբողջությամբ զարդարված է, որոշ մասն էլ կավարտենք մի քանի օրից: Կան այգիներ՝ այս տարի առաջին անգամ ենք զարդարում»,- ասում է նա:

Մանրամասնելով դեկտեմբերի 30-ին և 31-ին նախատեսված միջոցառումները՝ համայնքային իշխանության ներկայացուցիչը նշում է՝ իրականացվելու է «Ջերմ Ամանոր» համերգ-տոնավաճառ «Ջերմուկում» նախագիծը, որի կազմակերպիչը «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ն է: Լինելու է նաև տոնական համերգ, որի ընթացքում հանդես կգան ժողովրդական, ազգային, ջազ և էստրադային ժանրի արտիստներ։ Կազմակերպվելու է տոնական նվերների և հուշանվերների ամանորյա տոնավաճառ, որտեղ իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները կներկայացնեն անհատներ, արտադրողներ, փոքր և միջին տնտեսվարողներ:

Արսենյանի խոսքով՝ Ձախափնյակ թաղամասում կտեղադրվի տարիներ առաջ արտերկրից բերված տոնածառը:

Անդրադառնալով ճոպանուղուն՝ վերջինս վստահեցնում է, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի հունվարի վերջ։

Համայնքապետի խոսքերը փաստում են նաև Ջերմուկի առողջարանների ներկայացուցիչները: Մեզ հետ զրույցում նրանք ընդգծում են, որ, ի տարբերություն ամռան ամիսների, այժմ մարդիկ մեծ ցանկություն ունեն Ամանորը համայնքում տոնելու: Որոշ վայրերում անգամ տեղերը սպառվել են դեռևս մեկ-երկու ամիս առաջ։

Օրինակ՝ «GRAND RESORT JERMUK»-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենց մոտ բոլոր ամրագրումներն արդեն սպառվել են․ «Եթե համեմատենք մնացած տարիների հետ, այս տարի ավելի շատ հետաքրքրվածություն կա և ավելի շուտ սկսվեց ամրագրումների ընթացքը։ Դեկտեմբերի 31-ին գալա ընթրիք ենք կազմակերպելու, միջոցառում է լինելու, դիջեյ, մանկական ծրագրեր, երաժշտական բենդեր։ Տրամադրվածությունը ջերմուկյան է»։

Ըստ զրուցակցի՝ ամրագրումները նախատեսված են մոտավորապես 200 հոգու համար։ Հարցին՝ տեղացինե՞րն են գերակշռում, թե՞ օտարերկրացիները, վերջինս ասում է՝ տեղացիները, սակայն օտարերկրացիներ նույնպես կան:

«Jermuk hotel and spa»-ում նույնպես այս պահին ազատ սենյակներ առկա չեն՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածը: Այստեղ հյուրերին առաջարկում են սնունդ, 40 տեսակի բուժական ծառայություններ, հանգիստ։ 

«Ararat Health Center»-ում էլ տոնական սեղան է լինելու, դիջեյ, ամանորյա մթնոլորտ:

«Ամրագրումները շատ են, այսինքն՝ ինչքան ցանկանում էինք վաճառել, սպառել ենք։ Այժմ բոլոր տեղերը սպառված են, հյուրերը հայեր են։ 140 հոգու համար է նախատեսված եղել։ Նոր տարվա համար այս ակտիվությունը լավ է»,- ասում է ներկայացուցիչը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4198 դիտում

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները