Ինչ ֆիլմեր և սերիալներ են նկարահանվելու Հայաստանում նաև Netflix-ի համար. Արման Նշանյանը մանրամասներ է հայտնում

20/12/2023 schedule23:00

Հայաստանում այսուհետև նկարահանվելու են արտերկրյա մեծ պրոյեկտներ, որոնից կլինեն նաև Netflix-ի համար նկարահանվող ֆիլմերը և սերիալները, որոնց աշխատանքները նախատեսված են սկսել տարեսկզբին:

«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրեն, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը հիանալի է գնահատում այն, որ Հայաստանի կառավարությունը սահմանել է օրենքի փոփոխությունները ֆիլմերի հետ կապված, և դրանց նկարահանման աջակցության տրամադրումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևոր արձանագրումը, ըստ Նշանյանի, այն է, որ Հայաստանում ֆիլմերի արտադրության համար առաջարկվելու է մինչև 40 տոկոս հետվճար։

«Մեր երկրում մի շարք պրոդյուսերներ ցանկանում էին ֆիլմեր նկարահանել, սակայն գնում էին այն երկրները, որտեղ առաջարկվում էր հետվճար: Այս օրենքով մենք գնում ենք օրինական շուկա։ Հայաստանը լուրջ կինոարտադրության կետ կարող է լինել իր պատմամշակութային վայրերով, լոկացիաներով, և այստեղ ունենք կինոարտադրության ավելի մեծ հնարավորություններ, քան օգտագործվում են։ Այս օրենքը դրանով է կարևոր, որ այդ միտքը ավելի շատ կամրապնդվի տարբեր պրոդյուսերների շրջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի մինչև 10-40 տոկոս հետվճար, եթե պահպանվեն օրենքով սահմանված նորմերը: Նշանյանի խոսքով՝ այդ նորմերը պահելու են երկու կողմերը։

«Օրինակ՝ այս դեպքում դրսի կազմակերպությունը դիմելու է ինձ, ես կազմակերպելու եմ ամբողջ նկարահանումը Հայաստանում՝ Կառավարության ու կինոկենտրոնի աջակցությամբ, հարկերը վճարում եմ մինչև վերջ, հետո՝ ներկայացնում այդ ամբողջ թղթաբանությունը մեր իրավաբաններին, և հետո պարզ է դառնում, թե այդ հարկերի քանի տոկոսը պետք է հետ վճարի պետությունը։ Սա հարկերից ազատում չէ, այլ՝ հետվճար։ Պետք է հասկանանք, որ ֆիլմարվեստը այսօր ամենահասանելի պրոպագանդային զենքն է, որովհետև սիմվոլիկայի վրա է աշխատում։ Պետք է ընդունենք, որ ֆիլմը ժամանց չէ, և երբ որ հայտնի դերասանը ինչ-որ բան է քարոզում ֆիլմում ու անում, ժողովրդի մեծամասնությունը դա ընկալում է, ընդունում որպես իրականություն, երեխաները կրկնօրինակում են։ Բայց մեր հեռուստաընկերությունները դրան չեն նայում՝ որպես պրոպագանդա իրականացնելու զենք, իսկ լուրջ հոլիվուդյան և եվրոպական կառույցները հասկանում են, թե ինչ կլինի սցենարում, որպեսզի մասսայի մեջ իրենց ուզած կարծրատիպը ամրապնդվի»,- պարզաբանում է «Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ այժմ կարևոր է, որ արվեստագետները իրենց սցենարները կազմելիս ճիշտ քարոզչություն տանեն։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչն ասում է, որ այս նոր օրենքը կնպաստի այլ երկրներից այստեղ գալուն և ֆիլմեր նկարահանելուն։ Այս առումով նշանակալից է գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերի կողմից երեք նախագիծ Հայաստանում նկարահանելու մտադրությունը։ Գաղափարը հայտնի դերասանի մոտ ծագել է այն ժամանակահատվածում, երբ Նշանյանի հրավերով եկել է Հայաստան։ Դերասանը ընդգծում է՝ Շվայգերն այնքան է հավանել մեր երկիրը, որ դեռ այդ ժամանակ է մտածել այստեղ իր պրոյեկտները նկարահանելու մասին։ 

«Այժմ դա հաստատվել է, և դա լինելու է։ Արդեն նախնական բանակցություններ են ընթանում նրա հետ, դա հնարավորություն կտա փաստաթղթի միջոցով ցույց տալ, որ ամեն ինչ լուրջ է: Netflix-ը ստուդիա է և ուսումնասիրում է տարբեր ընկերությունների, որ կարողանա ապահովել բովանդակություն իր ալիքի համար»,- մանրամասնում է նա:

«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը նաև փաստում է՝ նրանք, ովքեր Հայաստան են ժամանել արտերկրից, մինչ օրս հիացած խոսում են մեր երկրից ու այստեղ առկա նկարահանման անձնակազմերից ու միջավայրից։ 

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7869 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին