Հունվարի 27-ին նոր ցիկլոն կգա Հայաստան, որը ևս տեղումնաբեր կլինի. Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել եղանակի մասին

22/01/2024 schedule19:11

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն։

Խոսելով առաջիկայում սպասվող եղանակի և այս ցիկլոնի ազդեցության մասին՝ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա միջերկրական ծովի ավազանից մոտեցող բավականին ակտիվ ցիկլոն է՝ հավելելով՝ «երբ որ ձմեռը ձյուն է գալիս, նորմա՞լ է, թե՞ աննորմալ»։

«Այն մինչև հունվարի 24-ի առավոտյան մնալու է մեր հանրապետության տարածքում։ Բացի ցիկլոնի ներթափանցումից, հյուսիս-արևելքից, առաջիկա ժամերից սկսած, ներթափանցելու են արտկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչով պայմանավորված՝ երեկոյան ուշ ժամերից և առաջիկա գիշերից ու վաղը ցերեկվա ողջ ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Երևանում, հատկապես բարձրադիր գոտիներում կանխատեսվում է, որ առաջիկա օրվա ընթացքում կձևավորվի 10-15 սմ բարձրությամբ ձնածածկույթ, ճանապարհներին՝ մերկասառույց»,- մանրամասնում է նա:

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային․ «Այս պահի դրությամբ 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է»։

Ըստ նրա՝ տեղումները հունվարի 24-ին կդադարեն, բայց հունվարի 27-ին կգա հաջորդ ցիկլոնը, որը ևս տեղումնաբեր կլինի։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնի Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ նման եղանակը որևէ անհանգստություն չպետք է առաջացնի գյուղատնտեսների շրջանում, որևէ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Ընդհանուր առմամբ այս տարվա աշնան ժամանակահատվածում և դեկտեմբերից մինչև հունվարի 22-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է բարձր ջերմային ռեժիմ։ Այս պայմանները ևս ցանկալի չեն, բայց էական բացասական հետևանքներ չեն գրանցվել, պարզապես տեղումների ոչ բավարար քանակությունը անցած ամիսների ընթացքում մտահոգիչ է։ Կարող է այդ առումով խնդիրներ ունենանք, բայց դեռ վերջնական կանխատեսումներ անելը վաղ է։ Առջևում բավականին երկար ժամանակահատված կա, և պետք է հասկանանք, թե որքան ջրապահովվածություն կունենանք»,- ասում է նա։

Իսկ եղանակի այս փոփոխությունը նա որպես ցանկալի երևույթ է համարում, քանի որ բարձրադիր գոտում ձյան ծածկ կձևավորվի, աշնանացան հացահատիկային մշակաբույսերը պաշտպանված կլինեն, ինչը շատ կարևոր է. «Կլիմայական տարածքում, հատկապես Շիրակի մարզում աշնանացան հացահատիկային ցանքատարածքները բաց վիճակում են, կարևոր է, որ հողում խոնավություն կուտակվի։ Եթե խոսում ենք 14 աստիճան նվազման մասին, ապա դա որևէ վտանգ չի կարող առաջացնել, որովհետև հասել ենք մի ջերմաստիճանի, որը այս ժամանակահատվածում սովորաբար գրանցվում է»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18708 դիտում

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, կան վիրավորներ

ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպես մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին

40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան