Կարևոր է միջազգային գործընկերների ներկայությունը. Առաքելյանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու մասին

24/01/2024 schedule18:14

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերվող ցանկացած պայմանավորվածություն պետք է իրականացվի փոխադարձ սկզբունքի հիման վրա: Մասնավորապես, ըստ նրա, եթե Հայաստանը պատրաստվում է ինչ-որ բան տրամադրել ադրբեջանական կողմին, ապա դրա դիմաց կարող է պահանջել մեկ այլ բան:

Այսպես է Առաքելյանը մեկնաբանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի երեկվա ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ականապատ դաշտերի հերթական քարտեզը փոխանցի Ադրբեջանին, քանի որ այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ։ 

Քաղաքագետը կարևոր է համարում այն, որ այդ գործընթացը իրականացվելու է միջազգային գործընկերների միջոցով. «Կարծում եմ՝ սա կկանխի այն, որ Ադրբեջանը քարտեզները վերցնելուց հետո հրաժարվի Հայաստանին դրա դիմաց որևէ բան տրամադրել»:

Վերջինս ողջունելի է համարում, որ հայկական կողմը շարունակում է խոսել խաղաղության տրամաբանության շրջանակներում: «Ճիշտ է, շատ բաներ գուցե նկատվում են իբր թույլության նշան կամ միակողմանի զիջում, սակայն, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանը այս քայլին գնում է բանակցային վերջին թելը չկտրելու և ռազմական գործողությունների սկսելը կանխելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Անդրադառնալով Միրզոյանի այն դիտարկմանը, որ ռազմական էսկալացիայի վտանգ կա նաև այս պահին՝ հաշվի առնելով Ալիևի վերջին հարցազրույցում արած հայտարարությունները՝ զրուցակիցը նկատում է. «Ռազմական էսկալացիայի համար մեր երկրում արդեն իսկ զսպող գործոն է ԵՄ դիտորդական առաքելությունը, կան նաև այլ գործոններ, օրինակ՝ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ Մասնավորապես՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ դիվանագիտական ակտիվ բանակցություններ են, որի արդյունքում տեսնում ենք գործուն քայլեր։ Բոլոր կողմերից այժմ դիվանագիտական ազդակներ են գալիս թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Ադրբեջանի համար լուրջ հետևանքներ կլինեն, իսկ Հայաստանը կլինի պաշտպանված»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված՝ ադրբեջանական կողմի անհամաձայնություններին, Առաքելյանը կարծում է, որ այս հարցում Ադրբեջանը միայնակ չէ. այդ երկրի խոսույթը համընկնում է Թուրքիայի և Ռուսաստանի կարծիքների հետ:

«Ադրբեջանը սինխրոն աշխատում է իր գործընկերների հետ, բայց կա միջազգային կոնսեսուս՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հետ։ Ադրբեջանը չի կարող այլևս երկարաձգել միջազգային դերակատարների մոտ նախկինում ընթացող բանակցությունների ժամանակ տված խոստումները, որոնք մինչ այսօր չի կատարել։ Արևմուտքից այդ հարցերի վերաբերյալ ճնշումներ լինելու են, և նրանք չեն սիրում երկար սպասել»,- նկատում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1319 դիտում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե՝ ոչ

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել

Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը

Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում

Մասիսում նախկին կնոջը սպանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ է բռնկվել Գյումրու շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

Հակոբ Ասլանյանը ուրանում է փաստը, որ իրեն պատգամավոր է դարձրել վարչապետը. տեսանյութ է տարածվում

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Պարզվել է՝ 2022-ին երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսինները նրան պատուհանից դուրս են նետել

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան

Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100 տոկոսով կհանգեցնի պատերազմի. ԱԺ փոխնախագահ

Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է․ Պապոյան

Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Իջևանում քաղաքացիները վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Մարությանի հետ հանդիպման չեն գնացել. ԶԼՄ-ներ

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և այլ նախագծեր

Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար