Մկրտություն թույլատրվում է, պսակադրություն՝ ոչ. այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, ինչ է կարելի անել, ինչ՝ ոչ

12/02/2024 schedule12:26

Մեծ Պահքի շրջանում յուրաքանչյուր մարդ հոգեպես պատրաստվում է Տեր Հիսուս Քրիստոսի Հարությանն ու զղջում գործած մեղքերի համար: Այսպես է բացատրում Մեծ պահքի խորհուրդը Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը։ 

«Լինում է մարմնավոր և հոգևոր պահք։ Պահքը կարևոր նշանակություն ունի քրիստոնյաների համար, որովհետև մարդը իր մեղքերի համար ապաշխարհում է և Աստծուն ու ինքն իրեն խոստանում, որ այլևս երբեք այդ մեղքերը չի կրկնի: Եթե որևէ բանից կախվածություն ունի, պետք է ձերբազատվի և կարևոր է գիտակցումով անի՝ մտածելով, որ մեղք է և խանգարում է իրեն հոգևոր ճիշտ կյանքով և քրիստոնյանին վայել ապրելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Հոգևորականը նկատում է՝ պահքի ընթացքում մարդը հրաժարվում է բացառապես կենդանական ծագում ունեցող ուտեստներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում է մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց զատ՝ նաև հոգևոր էակ է և ունենա ավելի շատ հոգևոր ձեռքբերումներ ու արդյունքներ իր կյանքում։ 

Տեր Վահանը ասում է՝ դա էլ է Մեծ պահքի կարևոր խորհուրդներից, երբ յուրաքանչյուր քրիստոնյա հնարավորություն ունի Սուրբ Հարությանը նախորդող պահքի շրջանում հանգամանալից անդրադառնալ ինքն իրեն։

«Պահքին ուղղորդում է ապաշխարհությունը, առանց դրա իզուր կլինեն մեր հոգևոր ապրումներն ու զգացումները մեղքերի համար, ապաշխարհությանը հաջորդում է խոստովանությունն ու մեղքերի թողությունը։ Պետք է դիմել հոգևորականին և խնդրել այդ թողությունը։ Հայ եկեղեցին խոստովանության երկու տեսակ ունի, մեկն ընդհանրականն է, երբ քահանան կամ խոստովանողը կարդում է բոլոր հնարավոր մեղքերը, որ մարդն այս աշխարհում կարող է գործել, և նա իր մտքի մեջ, անշուշտ, կունենա այն մեղքերը, որը գործել է։ Քահանան թողություն է տալիս Աստծու անունով։ Երկրորդը՝ հավատացյալը առանձին դիմում է այն քահանային, որին կցանկանա, որ նա դառնա իր խոստովանահայրը, և այդ քահանայի օրհնությամբ ձերբազատվում է իր մեղքերից»,- պարզաբանում է Տեր Վահանը։

Վերջինս նաև ասում է՝ եկեղեցի հաճախել միշտ է հարկավոր, իսկ պահեցողության ընթացքում առավել կարևոր է այցելելը և պատարագներին մասնակցելը: Ըստ նրա՝ պահքը չի կարող լինել ինքնանպատակ, որի ժամանակ մարդն ուղղակի իրեն զրկում է որոշակի ուտելիքներից։

Անդրադառնալով պահքի շրջանում պսակադրություն կատարելուն՝ նա ասում է. «Եկեղեցին հորդորում է չկատարել պսակադրություն և չի կատարում, որովհետև պահքը ինքնահայեցողության շրջան է, զուսպ ապրելու, իսկ պսակադրությունը և դրան հաջորդող արարողությունները մեծ խնջույքներ են ենթադրում։ Ինչ վերաբերում է Սուրբ Մկրտությանը, ապա այն կատարվում է՝ բացի պահքի Ավագ ուրբաթից»։

Միևնույն ժամանակ, ըստ հոգևորականի, պսակադրությունը կարող է կատարվել հիմնավոր պատճառներով, այդ դեպքում եկեղեցին ընդառաջում է պսակադրվող զույգին: Միայն մի դեպքում այն չի կարող կատարվել․ Մեծ պահքի ավագ շաբաթվա ընթացքում:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատարը ուրախությամբ շեշտում է՝ երիտասարդներն այժմ ավելի շատ հետաքրքրվածություն ունեն Մեծ պահքի խորհրդին, ավելի շատ են ներկա լինում հոգևոր արարողություններին։ 

Այս տարի Մեծ պահքը սկսվում է փետրվարի 12-ին և շարունակվելու է 48 օր։

Մերի Խաչատրյան

Տպել
1948 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան