Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ իր հայ գործընկերների կողմից՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այս հարցը դեռ պետք է լուծվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, իհարկե, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ հայ գործընկերների կողմից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչը մենք վճռական ենք անելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով The Telegraph-ի լրագրողի հարցին թե, եթե Պուտինը գա Հայաստան, կձերբակալվի՞, ասել էր. «ՀՀ-ն իրավական պետություն է, ՀՀ-ում վարչապետն ունի իր լիազորությունները, այդ լիազորությունների մեջ երբեք որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այս մարդուն պե՞տք է ձերբակալել, թե՞ պետք չի ձերբակալել»:
Խոսելով Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ ձերբակալելու մասին՝ Փաշինյանը նշել էր, որ այդ թեմայով կարծիքներ կան, որ պետության գործող ղեկավարները իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ինքը պիտի քննարկի։
Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։
Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատական «օրդերների» ֆոնին։ Հայ գործընկերներին զգուշացվել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա հնարավոր քայլերի բացասական հետևանքների մասին, ընդգծել էր աղբյուրը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT