Կոտայքի 2 բնակիչ կալանավորվել է՝ մարմնավաճառ կանանց առևանգելու, սեռական բռնության ենթարկելու, ավազակության մեղադրանքով

12/02/2024 schedule14:30

Բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ: 

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 հազար ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել  նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի  հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1507 դիտում

Մանուել Մանուկյանը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարից՝ զրպարտելու և վիրավորելու համար

Զավթված տարածքներ չեն լինելու. Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան. տեսանյութ

Ընդդիմությունը մինչև այսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում. Չախոյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. տեսանյութ

Քրեական տարրերը չեն կարող ազդեցություն ունենալ Փարաքարում, առավել ևս՝ ընտրություններում. Մանավազյան. տեսանյութ

Կիևը չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրին, իմ թիկունքում ոչինչ չի որոշվի. Զելենսկին չի այցելի Սաուդյան Արաբիա

Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ

Գիտենք՝ ում հետևում ով կա, ով է Ռուբեն Մխիթարյանի հովանին. Ղազարյանը՝ Գյումրու ընտրության մասին. տեսանյութ

19-ամյա վարորդը բախվել է շինության պատին, փլուզել այն. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդը մահացել է

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք. Լավրով

Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել բակում

Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել

Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան

Քննարկվել են Հայաստան-Անգոլա համագործակցության խորացման հեռանկարները

ԲՏԱ նախարարը ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Փետրվարին «Երևանի ավտոբուս»-ի 15 վարորդ է ազատվել աշխատանքից. Ասատրյան

Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

Երբ դիվանագիտության արվեստից խոսելով այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք. Ջուլհակյան

Ամենուր ձյուն կտեղա, լեռնային առանձին մարզերում բուք կլինի, ճանապարհներին՝ մերկասառույց. Սուրենյան

Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիո

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է. մանրամասներ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. ինչ հարցեր են շոշափվել

Գևորգ Պապոյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Ազիզյանն ասել է՝ ինչ է սպասվում

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

ՊՆ պատվիրակությունը Աբու Դաբիում առանձին տաղավարով մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին

Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը. Քննչական կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 18-ին

Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է, կողմերն անցել են աշխատանքային լանչի

Ինչո՞ւ եք մերժել առաջարկը. Թաթուլ Հակոբյանը հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր

Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան

Պուտինը պատրաստ է անհրաժեշտ դեպքում բանակցել Զելենսկիի հետ, սակայն նրա լեգիտիմությունը կասկածելի է. Պեսկով

Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է