ՍԱՏՄ-ն ՌԴ-ից «Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել

14/02/2024 schedule10:34

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից «Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

««Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները՝ 350.000 լիտրից հասցնելով մինչև 15.273.000 լիտր տարեկան, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին:

Բացի Ռուսաստանից՝ այն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ:

23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզ և մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։

«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք:

Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կձեռնարկի վերահսկողական համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրված յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները պահվում են, իսկ Ռուսաստանի գործընկերների հետ նաև կձեռնարկվեն գործուն միջոցներ՝ պարզելու համար նման որոշման կայացման հիմքերը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Роспотребнадзор»-ը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը: Բանն այն է, որ իբր Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործումից կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։ Ռուսաստանից եկող պնդումների համաձայն՝ հանքային ջրի մեջ քացախ է եղել:

«Ջերմուկ» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ հավաստիացնելով, որ «Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում:

«Համոզված ենք, որ իրավասու մարմինները կիրականացնեն դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի և ՌԴ-ի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև»,- ասվում էր հայտարարության մեջ:

Տպել
694 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան