Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես երդվեց՝ շարունակելով երկրի կառավարումը հերթական ժամկետով:
Երդմնակալության արարողությունից հետո նա հանդես է եկել ելույթով, որում, ինչպես և կարելի էր կանխատեսել, կրկին հիշել ու հիշատակել է Հայաստանին, միջազգային հանրությանը, սպառնալիքներ հնչեցրել և «զգուշացումներ» տվել:
Վերջինիս ելույթից որոշ «ուշագրավ» հատվածներ ներկայացնում ենք այս անդրադարձում:
Ալիևը, մոռանալով ուժերի և տեխնիկայի խիստ անհավասարությունը, վարձկան ահաբեկիչներին ու Թուրքիայի օգնությունը, «աքլորանալով» հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն իր ուժը ցույց է տվել ոչ թե զորավարժություններում կամ շքերթներում, այլ մարտի դաշտում։
«Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- հոխորտացել է նա, ապա հայտարարել՝ իբր Հայաստանն Ադրբեջանին կեղծ պահանջներ է ներկայացնում, որն էլ հենց խանգարում է խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- սպառնացել է Բաքվի բռնապետը:
Հայաստանից սահուն անցում կատարելով միջազգային հարթակներին և ՀՀ-ին այս կամ այն կերպ աջակցող երկրներին՝ Ալիևը հայտարարել է, թե որոշ երկրներ «ցանկանում են ստանձնել համաշխարհային հանրության գործառույթները և փորձում են խոսել նրա անունից, իսկ երբ ասելիք չկա, հայտարարում են, որ միջազգային հանրությունը դրական չի ընկալելու այս կամ այն հարցը»:
Այս մասին խոսելիս նա բորբոքվել է, ապա՝ կարևոր դեմքով հայտարարել. «Քանի հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։ Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց անհիմն պահանջներից: Ընդամենը 20-30 երկիր չի կարող խոսել միջազգային հանրության անունից։ Իսկ միջազգային հանրությունը մեր կողքին է, և Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ, միջազգային հանրությունը մեզ աջակցեց։ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, կարծում եմ, այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ»։
Երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևը նաև «ուղերձ» է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ ասելով, որ այս հարցում միջնորդներ պետք չեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում: Ով չի ալարում, սկսում է խոսել այս մասին ու զբաղվել այս հարցով: Գնացեք և զբաղվեք ձեր գործով: Մենք մեր հարցը լուծել ենք»,- հայտարարել է նա։
Բաքվի ղեկավարը, ինչպես միշտ, սեփական զանցանքները վերագրել է Հայաստանին ու նշել, թե իբր հերթական անգամ ականատեսն են լինում իրենց նկատմամբ տարածքային պահանջների․ «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները»:
Շարունակելով մեծամտանալ ու պարծենալ, մոռանալով Թուրքիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ակնհայտ աջակցությունը, խոսքի ազատության սահմանափակումները՝ վերջինս նաև ասել է, թե 20 տարուց ավելի է՝ ղեկավարում է Ադրբեջանը, բայց երբեք ոչ մեկից ոչինչ չի խնդրել։
Այս համատեքստում նա հավելել է, թե Ադրբեջանը երկկողմ ձևաչափով համագործակցության կողմնակից է, վարում է բարի վերաբերմունք յուրաքանչյուրի նկատմամբ և չի միջամտում այլոց գործերին։
Այս հայտարարությամբ Ալիևը փորձել է լռեցնել Բաքվի՝ ակնհայտ ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող երկրներից հնչող հայտարարությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան
Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան
Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն
Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար
Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու
Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան
Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին
Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել
Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում
Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան
Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան
Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին
Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան
Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ
Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը
Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան
Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել
10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ
ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները
Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT