Միայնակ երբեք չեմ եղել փողոցում, ինձ անծանոթ է դա. ինչպես Հովհաննան իր անսովոր գիրք, տետր, գրչով մտավ դպրոց ու վարժարան

25/02/2024 schedule23:01

Միայնակ երբեք չեմ եղել փողոցում, չեմ օգտվել տրանսպորտից, ինձ անծանոթ է դա, բայց երազանք է: Նախ Գյումրիում անհնար է, որ ես առանց որևէ մեկի քայլեմ փողոցներով, հետո էլ շներ կան, որոնցից շատ եմ վախենում: Որ քայլում ենք, ու շներ են լինում մոտակայքում, ինձ ով որ ուղեկցում է այդ պահին, հստակ գիտի, որ պետք է զգուշացնի:

Գյումրեցի 16-ամյա Հովհաննայի հետ զրույցը այս կետից է սկսվում: Աղջիկն այն եզակիներից է, որը փոքր հասակից սովորել է բրայլյան գիրն ու կարողանում է գրել և կարդալ շատերի համար անսովոր գրչով ու դասագրքերով: Եվ այդ ամենը ոչ թե հատուկ մասնագիտացված, այլ՝ հանրակրթական դպրոցում:

348384369_1300220767246076_5900995204331724761_n.jpg (104 KB)

2008-ին է քույրիկի՝ Աննայի հետ լույս աշխարհ եկել Հովհաննան: 2 ամիս անց ծնողները նկատել են, որ փոքրիկը չի հետևում ձեռքի շարժումներին, արձագանքում։ Ախտորոշումն անակնկալի է բերել ընտանիքին՝ բնածին կուրություն։

«Սկզբում ծանր հոգեբանական վիճակում հայտնվեցինք, բայց գիտակցեցինք, որ կյանքը պայքար է ու գնացինք այդ ճանապարհով: Մեզ շատ առաջարկեցին երեխային պետության հոգածությանը թողնել, միանշանակ էր մեր մերժումը։ Մեր երեխան մեր տանն էր ապրելու»,- անցած 16 տարիների դժվարությունների ծանր վարագույրը մտովի հետ է տանում մայրը՝ Նարինեն:

Ընկնել-բարձրանալով, ինքը՝ շրջապատին, շրջապատն իրեն հարմարվելով՝ Հովհաննան առաջին հաստատուն քայլերն արել է ինքնուրույն: Երբ կարողացել է տան մեջ կողմնորոշվել ու տեղաշարժվել՝ հերթը մանկապարտեզին է հասել: Տասնամյակներ առաջ անհավատալի բան է եղել, որ Գյումրիում մանկապարտեզ հաճախեր տեսողական խնդիր ունեցող երեխա. աղջիկը համառել, լացել, ստիպել է ծնողներին: Շատ մանկապարտեզներ մերժել են երիտասարդ մայրիկին, ասել՝ մասնագետ չունեն, որ Հովհաննայով զբաղվի:

«3 տարեկան էր ու գիտակցում էր, որ ինչ-որ մի պատճառ կա, որ իրեն չեն ընդունում մանկապարտեզ։ Ամեն առավոտ, երբ քույրիկը գնում էր, ինքը դռան հետևում լացում էր: Ծանր օրեր էին: Խնդրում էր, որ հայրիկի հետ քույրիկին՝ Աննային մանկապարտեզ տանի: Բայց ծանր ապրումներ էր ունենում, երբ քույրիկը խմբասենյակ էր մտնում, ինքը վերադառնում էր տուն»,- պատմում է տիկին Նարինեն:

5 ու կես տարեկանում աղջկան «Կարմիր գլխարկ» մանկապարտեզն է ընդունել, ևս 6 ամիս, և Հովհաննան դպրոցական է դարձել: Սա նոր մարտահրավեր է եղել և՛ ընտանիքի, և՛ երեխայի համար:

Դեռ մանկապարտեզում Բրայլյան համակարգով տառաճանաչ դարձած Հովաննան իր անսովոր գիրք, տետր, գրչով առաջին դասարան է մտել: Կետիկներով գրել ու կարդալ սովորել են նաև Հովհաննայի մայրն ու դասղեկը, ում դասարանում որ պետք է սովորեր աղջիկը:

328656508_5901872549904233_3546452497611691125_n.jpg (455 KB)

Տիկին Նարինեն խոստովանում է՝ որքան այդ գիրն է բարդ ու դժվար, կրկնակի էլ անհրաժեշտ գրքերն ու տետրերն են դժվարությամբ ձեռք բերվում։ Գյումրիում դրանք գոյություն չունեն, շատ թանկ գնով պատվիրում են: Դպրոցում սովորելու տարիներին այս հարցը հոգացել է Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը, «Հայկական կարիտաս»-ն ու դպրոցը, որտեղ սովորել է աղջիկը:

Այժմ աղջիկը Ֆոտոն վարժարանի սան է, հումանիտար հոսքում է սովորում, նպատակը թարգմանչուհի դառնալն է:

«Այս հոսքում խորացված ուսումնասիրում են լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն։ Ես 2023-ից եմ այստեղ, հետևաբար միջավայրս նոր է։ Սկզբում մտավախություն ունեի, որ դասարանում ինձ չէին ընդունի, բայց դա սկիզբն էր, մեկ ամիս անց պատկերացումներս փոխվեցին: Ես հիմա ազատ՝ առանց կաշկանդվելու շփվում եմ դասընկերներիս հետ տարբեր սոցցանցերի միջոցով, դիմում նրանց օգնությանը: Ամեն ինչ հրաշալի է ստացվում, դեռ չենք վիճել»,- կատակում է Հովհաննան։

Ֆոտոն վարժարանում չկան բրայլյան գրքեր ու տետրեր: Սա ինչ-որ առումով դժվարություններ է ստեղծում ուսուցման գործընթացում: Խնդիրը փորձում են այլընտրանքային ձևով կարգավորել, քանի որ ընտանիքը սեփական ֆինանսական միջոցներով չի կարող դրանք պատվիրել և ձեռք բերել:

326569832_3635020860059909_7345937445176396775_n.jpg (559 KB)

«Իմ ընտանիքն է օգնում: Քանի որ չունեմ բրայլյան գրքեր, նրանք կարդում են, ձայնագրում, ես այդպես եմ սովորում դասերս»,- ասում է աղջիկը:

Մի ելք էլ ուսուցիչների համար է գտնվել. գրավոր աշխատանքները համակարգչի օգնությամբ կատարում, ուղարկում է նրանց, որ ստուգեն: Վերջիններս Բրայլյան համակարգին չեն տիրապետում, ստացվում է՝ անկախ իր կամքից՝ աղջիկը քիչ-քիչ սկսում է չկիրառել այն: Համակարգիչն էլ սկսել է իրեն չարդարացնել:

«4 տարի առաջ եմ ստացել այն, բայց թույլ պարամետրերի պատճառով չի կարողանում ծառայել իմ նպատակներին այնպես, ինչպես պետք է։ Չեմ էլ ուզում մտածել՝ ինչ եմ անելու, եթե մի օր էլ չաշխատի»,- անհանգստանում է Հովհաննան:

Իր բազմաթիվ երազանքներից մի քանիսն է առանձնացնում, դրանցից մեկը՝ ձևակերպում որպես նպատակ՝ սովորել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում: Հետո հերթը երազանքներինն է, ասում է՝ ինչ իմանաս՝ գուցե մի օր իրականություն դառնա:

«2 եղբայր և 5 քույր ունեմ: 3-ն ուսանող են, չորսս՝ դպրոցական, եղբայրներիցս մեկն ամռանը զորակոչվելու է բանակ։ Երազում եմ ապրել այնպիսի տան մեջ, որտեղ մեր առանձին սենյակները կունենանք: Մեր տունը, ճիշտ է, ջերմ ու սրտաբաց է, բայց շատ փոքր է»,- ասում է նա:

Երազանքների թվում նաև միայնակ փողոց դուրս գալը, տարբեր վայրեր հաճախելն ու փոխադրամիջոցներից օգտվելն են:

Իր ուժեղ բնավորությամբ կյանքի այս փուլում ամեն ինչի հասած աղջիկն ընկրկում է Գյումրու փոսառատ, անմայթ ու քարուքանդ փողոցների, թափառող շների ոհմակի, որևէ հարմարեցում չունեցող երթուղայինների ու տաքսիների և պատասխանատուների քար անտարբերության հարուցած խնդիրների առաջ:

328561004_1362842657884154_8993578534605006102_n.jpg (369 KB)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է փորձել մեղմել դրությունը. Հովհաննային սպիտակ ձեռնափայտ է նվիրել, բայց չեն բացատրել՝ ինչպես օգտագործի, ոնց կառավարի: Իսկ աղջիկն ուզում է իր տարեկիցների նման անկախ լինել, քայլել ու զբոսնել, դպրոց ու խանութ գնալ միայնակ՝ առանց ուղեկցողի, առանց որևէ մեկից կախման մեջ լինելու:

Այս պահին Գյումրիում ապրող և տեսողական խնդիր ունեցողների համար սա ոչ թե սովորական, այլ գերագույն, անհասանելի երազանք է:

Տպել
2680 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան