Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

21/02/2024 schedule18:59

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մեկ տարվան նվիրված միջոցառմանը, որը ներկայացնում ենք՝ ստորև.

«Հարգելի պարոն Տոմատ,

Հարգելի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ,

Դիվանագետներ,

Սիրելի հյուրեր,

Այսօր նշում ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Անցած մեկ տարին կարևոր փուլ էր առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունության իրավապայմանագրային հիմքի հետ։ Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև Առաքելություն-ՀՀ գերատեսչություններ համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։

Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով։

Այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար մենք շնորհակալ ենք ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և իհարկե առաքելության անձնակազմին։ Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ շուտով առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք ողջունում ենք Կանադայի մասնակցությունն ու Նորվեգիայի պատրաստակամությունը միանալու առաքելությանը:

Միևնույն ժամանակ՝ մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։

Հարգելի ներկաներ,

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ:

Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը: Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։ Իհարկե առաքելության մանդատը չի փոխելու հանրային կարծիքը ԵՄ վերաբերյալ, բայց միանշանակ է, որ առաքելությունն իր ամենօրյա աշխատանքով, համայնքներ այցելելով և տեսանելի գործունեությամբ հանրության մեջ դրական կարծիք է ձևավորել ԵՄ նկատմամբ: Մենք Եվրոպական միության հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու հաջողություն մեր ընդհանուր գործում:

Շնորհակալություն»:

Տպել
625 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան