Կարևոր է շարունակել Ադրբեջանին կոչ անել մասնակցել խաղաղ գործընթացին առանց ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների. Խանդանյան

23/02/2024 schedule17:10

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Վիենայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք՝ ստորև.

«Պարո՛ն նախագահ,

Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ եւ հնարավորություն կունենանք մինչեւ Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա նստաշրջանը մեր ներդրումն ունենալու այս զեկույցում եւ բանաձեւի նախագծում, բայց ես կցանկանայի ընդգծել տեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների ներառման կարեւորությունը:

Այդ սկզբունքները հետեւյալն են.

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

ՀՀ-ն եւ Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների միջեւ սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա:

Երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային եւ տնտեսական կապերը, երկրների ինքնիշխանության եւ իրավասության հարգանքի հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով:

Վերոնշյալ սկզբունքները համաձայնեցվել եւ վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Պրահայում` 2022 թվականին, Բրյուսելում՝ անցյալ տարի եւ Մյունխենում՝ մի քանի օր առաջ: Այս հանդիպումներից հետո Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառություններն այս հիմնարար կետերի շուրջ՝ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Շատ կարեւոր է, հարգելի՛ գործընկերներ, շարունակել Ադրբեջանին կոչ անել հաստատակամորեն հավատարիմ մնալ այդ սկզբունքներին եւ մասնակցել այդ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղ գործընթացին՝ առանց հետագա ձգձգումների եւ պահանջների, ներառյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:

Այս գործընթացի համար առաջնային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը: Խորհրդային 12 հանրապետություններ, միանալով այս հռչակագրին եւ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչեցին տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ միմյանց ինքնիշխանությունը: Եվ այսպիսով, Ալմաթիի հռչակագրի ընդունմամբ խորհրդային հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանները դարձան պետական սահմաններ:

Այս սկզբունքն արդիական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար է հետխորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Տպել
530 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում