Ալիևի վրա ճնշումը մեծանում է, ավելի վտանգավոր է դառնում, իսկ Կրեմլը պատերազմ է ուզում. Մկրտչյան

24/02/2024 schedule22:38

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի France24-ին տված հարցազրույցում այն  հայտարարությունը, թե ՌԴ ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, իրավական առումով որևէ հիմք չունի, քանի որ ՀԱՊԿ-ը չունի հարաբերությունները սառեցնելու մեխանիզմ:

«Քաղաքական առումով, իհարկե, սա ողջունելի է, սպասելի էր և ինչ-որ առումով էլ բավարար չէ, քանի որ այսպես թե այնպես ՀԱՊԿ-ում լինելով՝ որևէ անվտանգային երաշխիք չունենք, հակառակը՝ կան բազմաթիվ անվտանգային սպառնալիքներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Մկրտչյանի խոսքով՝ նման հայտարարության համար մինչև այս պահը չկային բավարար երաշխիքներ, պետություններ, որ տային այդ երաշխիքը. «Մյունխենյան հանդիպումը եղանակ փոխեց, Փարիզն էլ՝ վերջնական կնիքը դրեց»:

Քաղաքագետը կրկին ընդգծում է՝ այնպես չէ, որ ՀԱՊԿ-ում մնալով՝ անվտանգ է, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Հայաստանի սահմանները, հետևաբար դուրս գալու որոշումը աքսիոմատիկ ճշմարտություն է:

«Կարծում եմ, այո, հիմա հարմար պահ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, որովհետև ՀԱՊԿ-ի պաշտոնական շրջանակներն էլ կարծես թե դա են պահանջում, քանի որ «հարաբերություններ սառեցնել» արտահայտությունը ոչ թե հարցերի պատասխաններ է տալիս, այլ շատ հարցեր առաջացնում: Կարծում եմ՝ Փաշինյանը վերջնական որոշում կկայացնի»,- նշում է նա:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ այս փուլում իսկապես էսկալացիայի վտանգը մեծ է. «Այն թերահավատների դասին չեմ պատկանում, որ մյունխենյան հանդիպումից հետո քաղաքական դաշտ էին նետում թեզը, թե «Ալիևի ականջները ձգեցին», լռեցրին, հակառակը՝ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է, ու նա գնալով ավելի վտանգավոր է դառնում, և մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն նետվել է Մոսկվայի գիրկը, իսկ Կրեմլը այստեղ պատերազմ է ուզում: Ցավում եմ, որ ներսում ունենք բազմաթիվ «Նոյի ագռավներ», ովքեր ՀՀ-ի փլատակներում ինչ-որ «կենացներ» են խմում, ուզում եմ սրանց դեմն առնենք: Չի կարելի գնալ պատերազմի կամ պատերազմ ընդունել երկրի սուվերեն շեմին, ու ներսում բարձրաձայն այսպիսի տեսակետներ արտահայտողներ լինեն, ընդ որում՝ այս մարդիկ ոչ մի առաջարկ էլ չունեն, նրանց լավագույն և փայլուն առաջարկը Սյունիքով՝ Զանգեզուրով ճանապարհ տալն է Ադրբեջանին՝ ռուսական վերահսկողությամբ»:

Մկրտչյանը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին է ասել՝ Ֆրանսիան ունի բոլոր շանսերը Հայաստանում զբաղեցնելու այն տեղը, որը զբաղեցնում է Ռուսաստանը:

«Ֆրանսիական «նավերը» չգիտեմ, բայց ֆրանսիական բաստիոնները հասցրել եմ տեսնել: Իսկ ահա ՌԴ-ի հետ ունենք միլիոնավոր դոլարների զենքի գնման պայմանագիր, որը մինչև այս պահը չի կատարվում: Այնպիսի տպավորություն է, որ մենք ներսում ունենք մարդիկ, ովքեր ՌԴ-ն՝ ՀԱՊԿ անդամ այդ թուրքալեզու պետությունները շատ ավելի վեր են դասում, քան ՀՀ պետական շահը: Հիմա այդ մարդիկ թող բացատրեն, թե ինչպե՞ս են պատկերացնում ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունները: Նրանցից մի քանիսն ունեցել են առիթ բացատրելու՝ դա ինքնիշխանության կորուստն է, եթե ոչ պատերազմի ճանապարհով, ապա Նիկոլ Փաշինյանի «գրպանը» գցելով՝ «ամբողջ մեղավորությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, նա է ստորագրել այդ թղթերը»: Ա՛յ այս «գուբերնիայի մոլուցքով» տառապողները կգան ու այդ խնդիրը կլուծեն, իսկ իրականում ՀՀ-ն կվերածեն գուբերնիայի»:

Մկրտչյանի խոսքով՝ ՌԴ-ն ինքն է այս տարածաշրջանում իրեն դրել ՀՀ-ի հետ թշնամու կարգավիճակում. «Այնպես չէ, որ այս իշխանությունները «հակառուս» են, եկել են ու խնդիր դրել՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու, ո՛չ, հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, թե ինչպես են այսօրվա իշխանությունները կառչած ՌԴ-ի հետ հարաբերություններից, բայց երբ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ ՌԴ-ն բառի ուղիղ իմաստով ՀՀ-ին մատաղ է անում թուրքական աշխարհին, դրանից պետք է փրկվել»:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է, որ այսօր էլ ռուսական շրջանակները շարունակում են մեդվեդևյան՝ հայտնի թվիթերյան գրառման ոգուն հավատարիմ մնալ:

«Այս քաղաքականությունը շարունակվելու է, բայց ես առանձնացրել եմ երկու տարբերակ. մենք կա՛մ ընտրում ենք ռուսական տարբերակը, որը ենթադրում է Զանգեզուրով ճանապարհ Ադրբեջանին և Թուրքիային՝ ՌԴ-ի վերահսկողությամբ, ըստ երևույթին՝ ինքնիշխանության կորուստ և ծայրագավառացում, բելառուսացում, կա՛մ ՀՀ-ն հայացքն ուղղում է դեպի Արևմուտք»,- ասում է Մկրտչյանը:

Հերմինե Կարապետյան

Տպել
9557 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան