ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ապօրինի արդյունահանված ավազի, պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման մասին

26/02/2024 schedule14:47

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024 թ. հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից Արարատի մարզում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 4, Արմավիրի մարզում՝ 35, Գեղարքունիքի մարզում՝ 16, Տավուշի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 8, Սյունիքի մարզում՝ 4, Վայոց ձորի մարզում՝ 1:

«Ըստ ուսումնասիրությունների, նախնական հաշվարկներով, ապօրինի այդ վարույթներով պարզված՝ ապօրինի արդյունահանված ավազի և ավազակոպճային խառնուրդի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1.668.250,6 խմ։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, մոտ 613 միլիոն 387 հազար 403 ՀՀ դրամ նյութական վնաս, որից առայժմ վերականգնվել է 78 միլիոն 481 հազար 689 ՀՀ դրամ գումարը:

Թվարկված քրեական վարույթներից 37-ով ապօրինի արդյունահանումն իրականացվել է իրավաբանական անձանց, 16-ով՝ անհատների, իսկ 33-ով դեպքով հանցանքը կատարվել է ոչ ակներևության պայմաններում:

Նախնական տեղեկություններով՝ վերը նշված քրեական վարույթներից 36-ով արդյունահանումն իրականացվել է ձեռնարկատիրական նպատակով, 17-ը՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով, իսկ 33-ով՝ դեռևս պարզված չէ:

Քննվող քրեական վարույթներից 7-ով պարզվել է, որ ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման գործընթացը քողարկվել է ձկնաբուծարանների կառուցման, կամ մաքրման, կամ լճերի մաքրման, կամ այլ գյուղատնտեսական գործունեության անվան տակ:

Երկու դեպքով, հողհատկացման հետ կապված, քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում), որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ (դրանցից մեկն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե):

Ավազահանքերից, քննիչների հանձնարարությամբ, դուրս է բերվել և որպես իրեղեն ապացույց, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ավազի ապօրինի արդյունահանմանը ներգրավված 75 տրանսպորտային միջոցներ։

Ընթացիկ վարույթներով ավազի ու ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի ստույգ չափերը, հողի դեգրադացման հանգամանքները և շրջակա միջավայրին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննութ­յուններ, որոնց եզրակացություն­ները դեռևս չեն ստացվել: Հիշյալ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո հնարավոր կլինի լուծել ավազի և ավազակոպճի ապօրինի արդյունահանմամբ զբաղված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին գոտիներում իրականացված ապօրինի ավազաարդյունահանումը հանգեցրել է հողի որակի վատթարացման, ինչպես նաև տեղի է ունեցել Արաքս գետի հունի փոփոխություն:

Ընթացիկ քրեական վարույթներից 2-ով՝ 3 անձի նկատմամբ, հարուցված է հանրային քրեական հետապնդում, 4 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
441 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան