Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ «հայաստանամետ»․ Պապոյան

26/02/2024 schedule15:20

«Ըստ էության՝ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունն այս փուլում պետք է իրականացնեմ՝ որպես էկոնոմիկայի նախարար, ես այդ որոշումը ընդունել եմ ի գիտություն»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախարարի պաշտոնի համար քննարկվել են մի քանի տարբերակներ, և նման որոշում է կայացվել։

«Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, այսպես ձևակերպեմ․ այն աշխատավարձը, որը ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ միջինից մի փոքր մակարդակի մենեջերը ստանում է էդպիսի աշխատավարձ։ Դրա համար էլ գրավիչ չէ։ Փորձագետից սկսած՝ մինչև բարձր պաշտոններում պետական կառավարման համակարգում, եթե գրավիչ է, գնանք հարցնենք որևէ կազմակերպության ղեկավարին, տեսնենք՝ ինքը կգա՞ կաշխատի նախարար, թե՞ ոչ։ Պետական ծառայությունը դա հատուկ ծառայություն է, և ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լինել շատ լավ նախարար, բայց չեն գա»,- նշեց նա:

Ըստ Պապոյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ամենամեծ համակարգերից մեկն է, շատ դժվար․ «Մենք գործ ունենք տնտեսության, տարբեր ոլորտների հետ, բազմաթիվ խնդիրներ կան, աշխարհաքաղաքական զարգացումներ կան, որոնք իրենց ազդեցությունը չեն կարող չունենալ»։

Հարցին, թե շատերը նախկին նախարար Վահան Քերոբյանին համարում էին ռուսամետ, Պապոյանը նկատեց. «Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ»։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այս պաշտոնի նշանակման համար քննարվում էին մի քանի անուններ, այդ թվում՝ Պապոյանինը և Թունյանինը: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պապոյանն ասել է. «Վերաբերվում եմ այդ ամենին մեծ պատասխանատվությամբ, քանի որ պետք է ղեկավարեմ մեր երկրի Էկոնոմիկայի նախարարությունը, ինչ մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Առաջիկա օրերին մանդատս կդնեմ ու նշանակումից հետո կանցնեմ ամբողջ ծավալով աշխատանքի»:

Տպել
598 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան