Էրեբունիում ապօրինի արդյունահանվել է բազալտ․ պետությանը պատճառվել է 79 մլն դրամի վնաս

27/02/2024 schedule10:22

2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել և Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ:

«Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձն ու Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ 2020 թվականի մարտի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմել, ստորագրվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արտահանված 40972․5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք:

ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թվականի մարտի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել և խախտում առկա չէ:

Վերոնշյալ գրության հիման վրա՝ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա ՍՊ ընկերության կողմից «Ընդերքի մասին» օրենքով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել:

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։

Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությանը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
621 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան