Ինչպես է գործելու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմը. Բադասյանը մանրամասնել է

27/02/2024 schedule17:17

«Արտագնա աշխատողների մասով e-draft.am կայքում տեղադրված է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել և վճարվել է, ՀՀ-ում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանա, նախագիծը հանրային քննարկման փուլում է»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարցին, թե արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմ ինչպե՞ս է գործելու:

«Օբյեկտիվ բոլոր դժգոհությունների այն կտորները, որոնք իրոք օբյեկտիվ են եղել, հաշվի ենք առել և նախատեսել ենք դա: Բայց կրկին նշեմ, որ թե՛ ՀՀ-ում ստացված եկամուտները, թե՛ արտասահմանում ստացված եկամուտները ենթակա են հարկման, այն տարբերությամբ, որ արտասահմանում վճարված հարկերը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կարող են հաշվի առնվել այստեղի հարկի գումարը հաշվի առնելիս»,- նշեց Բադասյանը:

Վերջինս նկատեց, միաժամանակ ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ ինչ-որ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ ես պետք է հարկ վճարեմ. «Վերաբերմունքը հարկերի նկատմամբ և հարկային քաղաքականության ու հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք, որովհետև մենք հարկը չենք տալիս ուղղակի անվերադարձ, այլ դրա դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովվածություն և այլն»:

Հարցին, թե վերջինս կիսում է վարչապետի այն մոտեցումը, որ եթե չեն ուզում հարկ վճարել, կարող են այլ ճանապարհով գնալ արտասահման, Բադասյանը պատասխանեց, որ կիսում է, պատկերավոր օրինակ էր, որը շատ տեղին է:

«Այդ խոսակցությունը ամենայն հարգանքով է լցված ՀՀ քաղաքացիների հանդեպ, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ ՀՀ-ն գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ բացառապես հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի հաշվին, և դա է այն մշակույթը, որը պետք է սերմանենք դպրոցից, մանկապարտեզից: Եթե մենք ուզում ենք բնորոշել որևէ անձի որպես հայրենասեր, մի քանի բանի պետք է ուշադրություն դարձնենք՝ արդյո՞ք օրինապահ է, արդյո՞ք կատարում է իր հարկային պարտավորությունները, թե՞ չի կատարում, եթե այդ պայմաններին բավարարում է, կարծում եմ՝ անձը կարող է լինել հայրենասեր, բայց եթե անձը խոսում է հայրենասիրության մասին միայն բաժակաճառերով՝ արցունքներն աչքերին, բայց չի կատարում իր մինիմալ պարտականությունները որպես քաղաքացի, որևէ դեպքում չի կարող համարվել հայրենասեր»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Տպել
1373 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան