Տեխնիկական ապահովվածության ստանդարտները պետք է համապատասխան լինեն, որպեսզի ակտերն էլ անվավեր չճանաչվեն. Մանավազյան

27/02/2024 schedule19:48

«Որքան հասկացա, վարչական տուգանքներ նաև պետք է կիրառվեն կողային լուսաթափանցելության սարքերի արձանագրած խախտումների դեպքում: Եթե տեղյակ եք, երեկ Հաշվեքննիչ պալատն ու բյուջետային հանձնաժողովը քննարկում էր Հաշվեքննիչ եզրակացությունը Ներքին գործերի նախարարությունում: Արձանագրվել էր, որ կողային լուսաթափանցելությունը ստուգող սարքերի գնման հետ կապված կան որոշակի ստանդարտներին չհամապատասխանող խնդիրներ»:

Այս մասին Ազգային ժողովում դիմելով ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանին, ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ապա հարց ուղղեց նրան՝ ասելով, թե որքանո՞վ է ճիշտ համարում այս դեպքում կիրառել վարչական տույժ՝ հանելով 2 միավոր բալային համակարգից:

«Կարծում եմ՝ տեխնիկական ապահովվածության ստանդարտները պետք է համապատասխան լինեն, որպեսզի վարչական ակտերն էլ անվավեր չճանաչվեն: Կխնդրեի նաև պատասխանել՝ կա՞ վիճակագրություն, թե որքա՞ն ակտեր են անվավեր ճանաչվել, և ի՞նչ վնասներ է կրել նախարարությունը»,- մասնավորապես հարցրեց Մանավազյանը:

Ի պատասխան՝ ՆԳ փոխնախարարը նկատեց՝ Հաշվեքննիչ պալատը չի արձանագրել այն, որ սարքերով հնարավոր չէ իրականացնել պրոցեսներ: Եղել են ընթացակարգային խնդիրներ, որոնք չեն առնչվում ոստիկանների գործողությունների իրականացմանը:

Ակտերի մասով էլ վերջինս մանրամասնեց՝ կան ակտեր, որոնք բեկանվել են, կան, որ դեռևս ընթացքի մեջ են, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման հետ կապված ակտեր չկան:

 

Հիշեցնենք՝ «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով փետրվարի 26-ին Ֆինանսավարկային և բյուջետային ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել:

Հաշվեքննիչ պալատի անդամ  Կարեն Կարապետյանը նկատել էր, որ ապակիների լուսաթափանցելիությունը չափող միջոցների ձեռքբերման պայմանագրի մասով, ստանդարտացման կտրվածքով և «Գնումների մասին» օրենքով, ստուգաչափման մասով եղել են անհամապատասխանություններ:

Անդրադարձ էր եղել կարիքի ձևավորման խնդիրներին, նշվել, որ կարիքը ձևավորվել է շատ մոտավոր:

Գնումների ու ֆինանսական գործընթացները կազմակերպող մասնագետների պատասխանատվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականով կանցկացվի ծառայողական քննություն, և դրանից հետո կլինեն հաջորդող քայլեր:

Քննարկման ընթացքում բարձրաձայնվել էին մի շարք խնդիրներ, անդրադարձ էր եղել դրանց գնումների կազմակերպման ընթացակարգերին, վեր հանվել գնումների օրենսդրությունում նոր կարգավորումներ պահանջող մի շարք հարցեր:

«Այն, ինչ որպես անհամապատասխանություն արձանագրված է, թույլ է տալիս ենթադրել, որ գնման ընթացակարգն ավելի լավ է կազմակերպվում, քան առարկան նկարագրվում է»,- ասել էր Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել, որ անհամապատասխանությունների բովանդակությունը հիմնականում առարկայի նկարագրությունից շեղումներին է վերաբերում, ոչ թե գնման ընթացակարգի կազմակերպմանը:

«Գնման առարկայի նկարագրության մասով մեր ստորաբաժանումներն անելիք ունեն»,- նման կարծիք էր հայտնել Հաշվեքննիչ պալատի նախագահը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երեկ ԱԺ-ում հայտնել էր, որ ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։

Տպել
721 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան