Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյանը նշեց՝ ինչպես է դա հնարավոր

27/02/2024 schedule22:47

«Բնականաբար, մտածում ենք, որ ովքեր Հայաստանում են հիմնական բնակվելու, ամեն ինչ անենք, որ բնակարան ունենան: Մենք պատրաստ ենք աջակցել սեփականության իրավունքով տուն ունենալուն՝ ընդ որում կառավարության զգալի աջակցությամբ»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՝ պատասխանելով հարցին, թե 100 հազար մարդու հիմնական կեցությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը: 

«Մենք երբ այս 6-ամսյա ժամկետում երկարաժամկետ վարձակալության աջակցության ծրագիրն էինք մշակում՝ 40+10 հազարական դրամների ծրագիրը, դա անում էինք մի բանի համար, որպեսզի մարդիկ ընտրեն իրենց բնակության վայրը, և որոշեն՝ արդյո՞ք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Կենսականորեն իրենց կյանքը Հայաստանի հետ կապելը մեզ և իրենց համար նշանակում է այն, որ իրենք պետք է որոշեն քաղաքացիության փաստը, մենք պատրաստ ենք կառավարության շատ զգալի աջակցությամբ սեփականության իրավունքով տուն ունենալու հետ կապված անցնել ճանապարհ։

Մենք ասում ենք, որ եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյու անդամի թվով, որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։ Սա մենք կարող ենք անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակը կընդլայնենք, որոնք կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավել, քան բազայի դեպքում»,-մանրամասնեց Խաչատրյանը: 

Նա հավելեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ընտանիքը հնարավորություն ունենա բնակարան ունենալու, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում:

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն դրամ գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար: Սակայն մեք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք:

Առաջին փուլով մտածում ենք այն ընտանիքների մասին, որոնք ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ: Մենք առաջին տարվա ընթացքում կօգնենք նշածս ընտանիքներին, բայց Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ սպասելու ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում»,-հավելեց փոխվարչապետը:

Տպել
1621 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան