Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

28/02/2024 schedule18:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ 2018-ին մոտալուտ արհավիրքի մասին հայտարարությանը։

Այդ հայտարարությունը վերհիշելիս վարչապետը նկատեց՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին։

«Այդ հայտարարության կոնտեքստից ու հարցուպատասխանից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացած բարդությունների մասին է, ու շատ կարևոր է, որ հետահայաց Սերժ Սարգսյանը այդ մասին հայտարարում է։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018-ի դրությամբ ԼՂ հարցի գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլևս նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում այդ գնահատականը։

Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առվազն դա զրոյացնում է այդ ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թթ-ին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաև ուրիշ նյուանս կար, ինչու այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը հարց ուղղեց՝ ինստիտուցիոնալ մակարդակով ի՞նչ հանրային տեղեկատվություն կա մինչև 2018 թվականը վարված բանակցությունների մասին։

«Հետագայում, երբ հարց ծագի, թե մեր այս շրջանում ինչ է եղել՝ հանդիպումներ, քննարկումներ, որոշումներ, ՀՀ որևէ իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե որտեղ ինչ է խոսել։ 2018թ-ի մայիսի 9-ից սկսած այդ մարդիկ ասել են տալիս են, տալիս են, բա եթե այդ արհավիրքը վերահաս էր, թող աշխատանքային կարգով ասեին ու տեղեկատվություն տային Կառավարությանը։ Ես մեկ-երկու փորձ արել եմ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներ անելու, բայց, երբ որպես վարչապետ շփվել եմ, հասկացել եմ, որ երբ պատգամավոր էի, հարցեր էի տալիս, նույն ձևով էին պատասխանում՝ փորձելով ստեղծել վիրտուալ իրականություն։ Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը և իր թիմը պաշտոնանկությունից հետո կենցաղային հարցերով անընդհատ Կառավարությանը նամակ նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրել՝ Կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ սա անել։

Ինչու Սերժ Սարգսյանը չէր կարող գրել՝ Կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ անել սա։ Ուզում եմ մենք ըստ արժանվույն գնահատենք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը»,- ասաց վարչապետը։

Առավելն մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
1083 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան