Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշեր

29/02/2024 schedule10:05

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվել է հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշերի թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։

Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես եկել Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։

512.jpg (359 KB)

Դեսպան Տոլմաջյանը, երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի փոստային ընկերությանը Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար, ընդգծել է հայազգի երկու ականավոր գործիչների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։

Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։

Միջոցառման շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 հազար օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Արարողությանը ներկա են եղել խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Տպել
509 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան