Քասախում տեղի ունեցած սպանության և այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

29/02/2024 schedule16:40

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի և եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խուլիգանական դրդումներով, առանց որևէ առիթի, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քարերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 7-րդ շենքի դիմաց կայանված՝ իրենց հարևան քաղաքացուն պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենային։ Արդյուքնում` վնասել են մեքենայի ապակիները, կողային հայելիները, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև` ժամը 16:15-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս.Ջալալյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում նկատելով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող Վաղիկ Ասատրյանին, Ե․Ա․-ն կրկին խուլիգանական դրդումներով, Վ.Ասատրյանին սպանելու դիտավորությամբ, ձայն տալով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, կանգնեցրել է վերջինիս ավտոմեքենան, քաշելու եղանակով դուրս է հանել նրան ավտոմեքենայից։ Ապա հոր հետ միասին, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։

Իսկ Ե․ Ա․-ն իր մոտ եղած երկշեղբ դանակով առնվազն 6 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին։ Դրա հետևանքով Վ․․ Ասատրյանը, կարճ ժամանակ անց «Արմենիա» ՀԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է:

Հանցագործությունն առերևույթ կատարած հայրը երկու որդիների հետ դիմել են փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից 2024թ․ փետրվարի 24-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ե․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, վերջինիս հոր՝ Վ․Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ եղբոր՝ Ա․Ե․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող նշված 3 մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և երեք անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Փետրվարի 28-ին վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ԱԱԾ, որտեղ վերցվել են արգելանքի և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որոնք բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
760 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան