ԼՂ, այսպես կոչված, իշխանությունը փորձում է հերթական անգամ ժողովրդին օգտագործել, հրահրել անկայունություն. Ստեփանյան

29/02/2024 schedule22:00

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը լեգիտիմ է եղել, սակայն ինքն իրեն այդ լեգիտիմությունից դուրս է նետել:

«Որովհետև այսքան ժամանակ չեմ տեսել ու լսել այդ նույն ԱԺ-ից գոնե մեկ հայտարարություն, որը կապված լինի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելու փաստի հետ, որտեղ տա իրավական գնահատական նրան, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի, ռուս խաղաղապահների դերակատարման առումով: Ընդհանուր առմամբ, չեմ տեսել որևէ գնահատական միջազգային հանրության հետ կապված»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ այսպես մեկնաբանելով ԼՂ ԱԺ-ի այն հայտարարությունը, թե արցախյան հանրությանը մատուցվող՝ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող բնակարանային ապահովման ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:

Ստեփանյանի խոսքով՝ ԼՂ Ազգային ժողովը որևէ իրավասություն չունի, որովհետև սա Հայաստանի գործն է՝ որքան կտա, երբ կտա, ում կտա և ինչպես կտա օգնություն. «Այո, մեր հայրենակիցներն են, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան այստեղ, բնակվեն իրենց հայրենիքում, բայց ԼՂ ԱԺ-ն չէ, որ պետք է այդպիսի որոշումներ կայացնի»:

Ըստ քաղաքագետի՝ վատագույն բանը, որ նրանք կարող են այսօր անել, երկրում ներքին անկայունություն հրահրելն է, որի առաջին շահառուն Ռուսաստանն է:

«Նրանք փայլուն կերպով սպասարկել են ՌԴ շահերը ԼՂ-ում, ինչը մեծ մասամբ հանգեցրել է էթնիկ զտմանը: Այսքանից հետո գոնե հայրենազրկման փաստին, որի ետևում կանգնած են Ադրբեջանը և ՌԴ-ը, տան իրավական գնահատական, ինչ-որ պահանջներ են ներկայացնում ՀՀ կառավարությանը: Ես կարծում եմ, որ որևէ իրավաբանական և բարոյական իրավունք դրա համար չունեն, որովհետև, նորից եմ ասում, իրենք իրենց ապալեգիտիմացրել են անգործությամբ»,- կարծում է նա:

Անդրադառնալով այն խոսույթին, թե ՀՀ կառավարության ծրագրերը հանգեցնելու են դժգոհությունների, ապա արտագաղթի՝ Ստեփանյանը նկատում է՝ ցավոք, մեր ժողովրդի մոտ այդ շանտաժի լեզվով խոսելու միտումը կա:

«Ժողովուրդն ասում է՝ «եթե լավ չլինի, երկիրը երկիր չսարքեն, տներս կծախեմ կգնամ Ռուսաստան», սա էլ հերթական շանտաժի միջոցներից է: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, չի ուզում հայրենիքում ապրել, ուրեմն թող գնա: Շատ կուզենք, որ մեր հայրենակիցները ապրեն Հայաստանում, և ես գիտեմ, որ Կառավարության դիրքորոշումը ևս դա է, բայց եթե ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ ավել բան պոկել, ուզում եմ հիշեցնել՝ երեկ Սումգայիթի ջարդերի 36 ամյակն էր, Բաքվի, Սումգայիթի, Ադրբեջանի փախստականները ընդհանրապես ինչ-որ բան ստացե՞լ են, նույն կարգավիճակով են եղել, շատ ավելի դժվար պայմաններում, ընդհանրապես ոչ մի բան չեն ստացել, հիմա պետությունը իր ուժերի ու հնարավորությունների չափով փորձում է օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: Ի՞նչ են նշանակում իրենց պահանջները. բոլորն ուզում են Երևանում ապրել՝ կենտրոնում, ես էլ եմ ուզում կենտրոնում ապրել, բայց ապրում եմ այնտեղ, որտեղ կարողանում եմ, որտեղ իմ միջոցներն են թույլ տալիս»,- նկատում է քաղաքագետը:

Հարցին՝ խնդիրն իրականում կապված է ծրագրերից դժգոհության հե՞տ, թե՞ ավելի շատ քաղաքական հայտարարություն է, Ստեփանյանն արձագանքում է. «Կարծում եմ, որ ավելի շատ քաղաքական է: Արցախի իշխանությունները փորձում են հերթական անգամ այդ խեղճ ժողովրդին օգտագործել՝ ուրիշի շահերի սպասարկման համար, որը ժողովրդի շահերի հետ որևէ կապ չունի: Ուզում են երկրում հրահրել անկայունություն, ինչը բխում է միայն և միայն մեր, այսպես կոչված, ընդդիմության և ՌԴ շահերից»:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում, և այնտեղ հայեր չեն ապրում, դրանում մեղավորը են բոլորը:

«Առաջին հերթին մեղավորը Արցախի իշխանությունն է, այդ նույն ԱԺ-ն, հետո՝ ՀՀ կառավարությունը, ՌԴ-ն, Արևմուտքը և վերջում Իրանը, ադրբեջանցիների մասին էլ չենք խոսում: Բայց առաջին մեղավորությունը հենց ԼՂ իշխանություններին է, այնպես որ այդ փորձերը՝ սլաքներն ուղղել ինչ-որ մեկի վրա, որ իրենց սպիտակեցնեն, չի հաջողվի, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Բերանները ջուր լցրած սպասում էին մի տարի, ո՞ւմ էին սպասում, ինչի՞ էին սպասում, ինչո՞ւ չէին գործում, ստեղից հարյուր անգամ ասել ենք՝ ինչ է պետք անել»,- ասում է Ստեփանյանը:

Վերջինս նաև կոչ է անում հանրությանը չտրվել մանիպուլյացիաներին ու սադրանքներին. «Կոչով եմ դիմում մեր հայ ժողովրդին՝ այդ մանիպուլյացիաներին ընդառաջ չգնալ, որովհետև մենք բոլորս գիտենք, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում, գիտենք, որ դա ՀՀ շահերից չի բխում: Սա մեր երկրի դեմ է, ոչ թե իշխանության,մ և այսօր ժողովրդին փողոց հանել չի կարելի»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1598 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան