Դարձել ենք հարձակումների և ճնշումների թիրախ, չպետք է ձգձգենք ՀԱՊԿ-ից դուրս գալը. Վարդապետյան

29/02/2024 schedule19:39

ՀԱՊԿ-ին մեր անդամությունը սառեցրել ենք գրեթե երկու տարի, սառեցման հայտարարությունն արվեց օրեր առաջ Փարիզում, և սա արդեն համապատասխան գործընթացի մեկնարկն է։ Արևմուտքի հետ ավելի արդյունավետ ինտեգրման համար անհրաժեշտ է ոչ միայն հայտարարել սառեցման, այլ՝ պարզապես ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Սակայն ասելն ու խորհուրդներ տալը շատ հեշտ է:

Սառեցման հայտարարությունից հետո չպետք է ձգձգել գործընթացը և սպասել ավելի հարմար պահի, քանի որ նման հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ում մնալը դառնում է ավելի վտանգավոր։ Հայտարարությանը պետք է հաջորդեն ՀԱՊԿ-ից դուրս գալու կոնկրետ քայլեր: Արդեն իսկ արված հայտարարությունից հետո մեր դեմ ուղղված սպառնալիքների կատաղի ալիքներ են հորդում, դարձել ենք ռուս-բելոռուսական և ներքին գործակալական ցանցի հարձակումների և ճնշումների թիրախ։

Չպետք է ձգձգել «սառեցված» վիճակը, նման հայտարարությունից հետո «մնալը» դարձել է ավելի վտանգավոր։

Ձգձգվող կիսաքայլերը շատ ավելի վտանգավոր կարող են լինել, դրանք Կրեմլում հույսեր են առաջացնում մեր իշխանության խոր վախերի առկայության, որից խրախուսվում են էլ ավելի լկտիաբար ահաբեկելու ու սպառնալու, որ էլ ավելի ուժեղ ճնշումների դեպքում տատանվող իշխանությունը նորից հետդարձ կկատարի։

Անվտանգության մարմինների հեզ ու խոնարհ հայացքի ներքո ռուս սուսլովներն ու սուսլիկները, տեղացի քաղաքագետ-մեկնաբան-ագենտների ձայնակցությամբ ահաբեկում և հաթաթաներ են տալիս ՀՀ իշխանությանն ու քաղաքացիներիս։

Չափազանց վտանգավոր է նաև Սյունիքից ռուսական հատուկ ծառայությունների դուրս բերման ձգձգումը։

Մյունխեն-Փարիզ-Աթենք... ուղևորությունների վեկտորը առավել  քան ճշգրիտ է և նշմարվում է նաև տրամաբանական շարունակությունը։

Այս շարքի պետությունների հետ էլ ռազմաստրատեգիական դաշինքի և փոխօգնության պայմանագրերի կնքմամբ վեկտորը կդառնա այլևս անբեկանելի ու հաստատուն։

Մեր հասարակության ենթագիտակցության մեջ վաղուց որոշված է վեկտորի ուղղությունը, անգամ բնազդաբար, որպես ինքնապաշտպանական ռեակցիա։ Սա սոսկ վեկտոր-ուղղություն-ուղենիշ չէ, սա մեր պետականության և ինքնիշխանության գոյատևման, ամրապնդման ու վերելքի, վերջնական ապագաղութացման, քաղաքակիրթ երկրների ընտանիքում մեր ազգային  ինքնադրսևորման ճանապարհային քարտեզն է։

Վեկտորն ինքնին արդեն թելադրում է մեր գործողությունների ընթացքն ու հաջորդականությունը, և շատ կարևոր է վեկտորի հետևից սահուն ընթանալ, կախ չընկնել ու չխոչընդոտել վեկտորի ընթացքը։ Այս վեկտորը մեզ ճգնաժամից ու պարտությունների շարքից պարտադրում է դուրս գալ, այս վեկտորը փոխելու է մեր կյանքի որակն ու իմաստը։

Վահան Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ

Տպել
2434 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան