Երևան
12 °C
Հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար:
Այս մասին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Հայաստանից Թուրքիա և հառակ ուղղություններով իրականացվում են չվերթեր, ինչը նշանակում է՝ երկու երկրի քաղաքացիների միջև երկխոսություն կա:
«Սահմանների բացումը միակ քայլը չէ, մենք այլ քայլեր էլ ենք ձեռնարկում իրավիճակի կարգավորման համար: Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ապրելու համար, վերջիններս անգամ ներդրումներ են անում Ստամբուլում: Այսինքն՝ ջանքեր գործադրվում են, և երբ գա ժամանակը, սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը»,- նշել է թուրք դիվանագետը:
Նա հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման հետ մեկտեղ Թուրքիան անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ, բանակցային արդյունքները պետք է դրական ազդեցություն ունենան երկու կողմի համար:
«Սակայն եթե անցյալից դասեր չքաղենք, ամեն ինչ ապարդյուն է լինելու: Կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է հաշվի առնել երեք երկրի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի վիճակը»,- նշել է Քըլըչը:
Ըստ նրա՝ կարգավոման գործընթացը բավականին բարդ է, հնարավոր չէ իսկույնևեթ արդյունքի հասնել:
«Կարծում եմ՝ կարելի է հաղթահարել որոշ տարաձայնություններ և շարունակել բանակցությունները, միշտ էլ կարելի է որոնել հարցերի լուծումը»,- եզրափակել է Քըլըչը:
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT