Ընթանում է Նավալնիի հոգեհանգիստը, որին կհաջորդի հուղարկավորությունը. ներկա են դեսպաններ, քաղգործիչներ (լուսանկարներ)

01/03/2024 schedule15:54

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիին վերջին հրաժեշտն են տալիս:

Ընդդիմադիր գործչի հոգեհանգստի արարողությունը սկսել է ՀՀ ժամանակով 15:00-ից, հուղարկավորությունը լինելու է ՀՀ ժամանակով ժամը 17:00-ին։ Ընդդիմադիր քաղաքական գործչին հրաժեշտ տվող մարդկանց հսկայական շարքը շարվել է Մարինոյի եկեղեցու մոտ:

538.webp (88 KB)

Վաղ առավոտից Մարինոյի տարածքում գտնվող Բորիսովյան գերեզմանատան տարածքը հսկվում է ոստիկանության կողմից, իսկ հարակից տարածքները շրջափակված են մետաղական ցանկապատերով։

Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել եկեղեցու մոտակայքում:

540.jpg (89 KB)

Հրաժեշտի եկածների շարքում են ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և Եվրամիության մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։

540.webp (37 KB)

Նավալնիի դագաղը բերվել է Մարինոյի եկեղեցի, դրվել ներսում:

539.webp (63 KB)

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ոչինչ չունի ասելու Ալեքսեյ Նավալնիի հարազատներին նրա հուղարկավորության օրը, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է, որ «Նավալնիի հուղարկավորության օրը չարտոնված գործողությունների մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն օրենքով»:

Եկեղեցու դռներին փակցված են լուսանկարելն ու տեսանկարահանումն արգելող ծանուցումներ, իսկ խորանի անմիջապես վերևում տեղադրված է տեսախցիկ։

541.jpg (96 KB)

Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովն ասել է, որ մի ամբողջ օր հնարավոր չի եղել դին դիահերձարանից եկեղեցի տանելու մեքենա գտնել. թաղման բյուրոները պարզապես հրաժարվել են իրենց ծառայությունները մատուցել, անհայտ անձինք զանգահարել են իրենց ու սպառնացել: Նույն պատճառով էլ Ալեքսեյին հրաժեշտ տալու համար սրահ վարձել հնարավոր չի եղել: Ի վերջո, դին դագաղով տեղափոխվել է ձեռքով և բերվել եկեղեցի:

542.png (692 KB)

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Տպել
1426 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան