Հուսամ՝ կլինի այն փաստաթուղթը, որով կամրագրենք ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք կունենա. Հայրապետյան

02/03/2024 schedule13:44

Մարտի 2-ին Երևանում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր ելույթում խոսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն ունենալու առաջնահերթ անհրաժեշտության մասին՝ կարևորելով այն փաստաթուղթը, որը ձևավորվելու է աշխատաժողովի մասնակիցների համատեղ ջանքերով:

«Հույս ունեմ, որ այս աշխատաժողովի արդյունքում մենք կկարողանանք համադրել կատարված ամբողջ աշխատանքը և ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը: Ինչո՞ւ է առհասարակ մեզ համար կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդ հիմնարար փաստաթղթի բացակայության պարագայում բոլոր որոշումները, որոնք կայացվում են տարածության և ժամանակի մեջ, հիմնարար, հաշվարկված չլինելու և ազդեցություն չունենալու մեծ ռիսկ են պարունակում: 

Ստեղծվող փաստաթուղթը կարող է ճանապարհ լինել մեզ համար, որը ցույց կտա սկիզբը և այն շարունակական աշխատանքը, որը մենք նախանշել ենք մեզ համար: Դա կնշանակի, որ մենք գիտենք մեր քայլերի հաջորդականությունն ու հերթականությունը, մենք գիտենք, թե որն է այն ճանապարհը, որ պիտի անցնենք: Մենք հենց այս փաստաթղթով պետք է ամրագրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք պիտի ունենա»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում խոսել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչք ապահովելու հնարավորությունների մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանն ունի թռիչքաձև զարգացում ապահովելու բոլոր հնարավորությունները:

Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ, մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:

 

Տպել
941 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան