Խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը. վարչապետ

04/03/2024 schedule18:32

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը:

Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար:

«Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը:

«Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել: Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ:

Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել:

Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է.

«Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»:

Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:

Տպել
666 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան