Նոր Նորքի ոստիկանական բաժնի ահաբեկչությանն առնչվող խուզարկություններով հայտնաբերվել են սխեմաներ, զինամթերք, փաստաթղթեր

26/03/2024 schedule13:07

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում օրերս ահաբեկչություն իրականացնելու փորձի գործից:

Նշվում է, որ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել մեկ տասնյակից ավել անձինք։

Դատարանների թույլտվությամբ, ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։

752.jpg (153 KB)

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։

ՔԿ հաղորդագրության մյուս հատվածը ներկայացնում ենք ստորև.

«2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը.

753.jpg (189 KB)

Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ.-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։

Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով:

754.jpg (361 KB)

Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:

Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով: Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։

Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:

Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը, նրանք ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։

ԱԱԾ հատուկջոկատայիններին և ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված անձին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1929 դիտում

Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին

ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել

ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ

Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության կոնցեպտի մասին է. վարչապետ. տեսանյութ

Գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան

ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը

Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով

Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ

Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է

Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին

Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ

Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է

Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 10-ին

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով

Արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար

Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների գործով ձերբակալված կա. կատարվածը դիտարկվում է որպես դիտավորյալ հրկիզում

ՔԿԾ պետն ու ՄԻՊ-ն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, խոսել խցերում գտնվող ու հացադուլ հայտարարած անձանց հետ

Ռուբինյանն ու ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Քաշքշուկ, բռունցքներ և նման բաներ իսկապես չեն եղել. Ղազարյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին

Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել. Սիմիդյան

Արքայական նվեր. Մյանման մի քանի փիղ է նվիրել Մոսկվային. տեսանյութ

ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Այս պահին որևէ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու․ նախարար

1300-ից ավելի ստուգում, 2 մլրդ դրամից ավելի վարչական պատասխանատվություն. ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է տարին

25-26 աստիճանի տարբերություն. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել

ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին

Հանրապետության հրապարակի տոնածառը ապամոնտաժվում է. տեսանյութ