ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդը հրետակոծելու փորձի մասին. կան տուժածներ, երեխաները տարհանվում են

27/03/2024 schedule13:25

Անցած գիշեր Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են RM-70 Vampire բազմակի արձակման հրթիռային համակարգի (MLRS) 18 արկ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի ժամանակով ժամը 1:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 2:00) նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մոտակայքում 18 օդային թիրախ է խոցվել։ Բացի այդ, մի տղամարդ վիրավորվել է, նա բեկորային վնասվածքներ է ստացել գոտկատեղի շրջանում։ Բժիշկները տուժածին տեղափոխել են հիվանդանոց։

Բելգորոդի մերձակայքում՝ Դուբովոե գյուղում, բազմաբնակարան շենքի երկու բնակարանների պատուհանները կոտրվել են, ինը առանձնատներում վնասվել են պատուհաններ, տանիքներ, ցանկապատեր և շենքի ճակատներ, տուժել է նաև վեց ավտոմեքենա։ Տավրովո գյուղում վնասվել է երկու առանձնատան տանիք և երկու ավտոմեքենա, Նիկոլսկոյե գյուղում՝ մեկ առանձնատան տանիք։

Մարտին ակտիվացել են Ուկրաինայից Բելգորոդի և տարածաշրջանի սահմանամերձ շրջանների վրա հարձակումները։ Երեկ՝ մարտի 26-ի գիշերը, հարձակման է ենթարկվել նաև շրջկենտրոնը, խոցվել է 13 օդային թիրախ (նաև Vampire MLRS արկերով)։ Գլադկովը հայտնել է Դուբովոյում երկու զոհի մասին։

Գիշերային հարձակման ժամանակ քաղաքի նախազգուշացման ազդանշանները չեն հնչել. նահանգապետը նշել է, որ դա արվել է, որպեսզի «ազդանշանը ստանալուց հետո ոչ ոք դուրս չվազի փողոց, նստի մեքենա և սկսի վարել վտանգավոր հատվածներով, քանի որ տները ավելի ապահով են:

Միաժամանակ նրանք որոշել են սոցցանցերում բնակիչներին հարցնել՝ արդյոք պե՞տք է վարվել այդպես, թե՞ միացնել օդային տագնապի ազդանշանները: Արդյունքում, Բելգորոդի բնակիչները կողմ են արտահայտվել ձայնային նախազգուշացումների կիրառմանը նաև գիշերային ժամերին:

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նաև հայտարարել է, որ օպերատիվ իրադրության պատճառով Բելգորոդի մարզից երեխաներին տեղափոխում են Ռուսաստանի այլ տարածաշրջաններ: Մասնավորապես, Կալուգա, Պենզա, Տամբով, Աստրախան, Սամարա, հարյուրավոր երեխաներ արդեն այնտեղ են, Մոսկվայի մարզում և Կրասնոդարի երկրամասում ևս։ Վերջին 2 շրջաններ մի քանի օրում ուղարկվել է Բելգորոդի տարածաշրջանից 2800 երեխա:

Գլադկովը հավելել է, որ մինչև շաբաթվա վերջ շուրջ 9000 երեխա կտեղավորվի ՌԴ տարբեր մարզերի առողջարանային ճամբարներում:

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը խոցվել են ռուսական բանակի արձակած 13 «Կամիկաձե» անօդաչուներից տասը։ ԱԹՍ-ների հարվածներն ուղղված են եղել Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերին։

Խարկովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Իզյում քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքին, մասամբ փլուզվել է գիմնազիայի շենքը, վնասվել են դրա մերձակայքում գտնվող բնակելի տները։ 1 տղամարդ վիրավորվել է։

Տպել
598 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան