Հայաստանում «5-րդ շարասյան» գործողությունները համակարգում է Կոպիրկինը, բայց «ռադները քաշելու» են այստեղից. Սուքիասյան

02/04/2024 schedule22:00

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ կլինի նաև ասի, թե  2020 թվականի պատերազմն ինչո՞ւ սկսվեց, որ Ռուսաստանը ստիպված է եղել «կանխել», ինչպես պնդում են:

«Թող բացատրի՝ ինչո՞ւ է ՌԴ-ը, Ադրբեջանին գրկած, քշում մեզ վրա, ինչո՞ւ Արցախի  հայությունը, որտեղ հազարամյակներով ապրել է, այսօր կտրված է իր բնօրրանից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ Ռուսաստանը Հայաստանին ներքաշել է իրեն հարմար գործընթացի մեջ, որը նաև լրատվական դաշտն է գեներացնում:

«Ռուսական ավանդույթ է՝ հիմքից կտրված վերլուծություններ անել՝ «դե, որ դուք ՀԱՊԿ-ին դիմեցիք, լավ չդմեցիք, և-ով էիք դիմել, կամ-ով պետք է դիմեիք, էս 4-րդ կետը պետք է չլիներ, մյուսը լիներ, ԵՄ դիտորդները, որ չգային...»: Այսինքն՝ մեզ քաշում է այս դիսկուրսի մեջ, մենք էլ ընկել ենք: Գլխավորը հիմքն է, հիմքը ո՞րն է, ՌԴ-ն ունի որոշում, որ ՀՀ-ն չպիտի լինի, դրա համար, եթե նկատել եք, ՌԴ-ն միշտ խոսում է հայ ժողովրդի հետ բարեկամության մասին՝ տարանջատելով պետությունը ժողովրդից, ասում է, որ մեր իշխանությունների գործողությունները հակասում են մեր ժողովրդի շահերին, կոնֆլիկտ է որոնում, ասում՝ «տապալեք ձեր պետությունը, եկեք իրար հետ ախպերություն անենք»: 40 հազար հատ Կոպիրկին է խոսելու, հազար ու մի հիմարություն կասեն, որովհետև, իրենց ընկալմամբ, 200 տարվա ճորտը պոկվել է իրենցից ու դրա համար կեղծ թեզերով ինչ ասես՝ կխոսեն»,- նկատում է նա:

Ըստ Սուքիասյանի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ոճը կիրառում է նաև Կոպիրկինը:

«Ի՞նչ է ասում՝ «մենք չենք ուզում, որ ՀՀ-ն լինի մեր ճորտը՝ մեր կազմում»՝ ամեն դեպքում կպցնելով այդ պիտակը և ընդգծելով, որ այդ հարցը քննարկվում է: Ժամանակին Պուտինը ի՞նչ ասաց. «Թրամփը, որ եկավ Ռուսաստան, անմիջապես վազեց մարմնավաճառների հետևից», Թրամփն էլ ասաց. «Հերքում եմ, նման բան չի եղել», բայց, ըստ էության, կպցրեց այդ վատ պիտակը Թրամփին, հեղինակության հետ խաղաց: Հիմա Կոպիրկինն է ասում՝ դե, մենք չենք ուզում, որ մեր ճորտը լինեք, բայց ճորտության հարց քննարկում ենք»,- ընդգծում է բանախոսը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «5-րդ շարասյան» գործողությունները ուղիղ համակարգում է Կոպիրկինը. «Ռևանշիստներին ուղիղ կառավարում է Կոպիրկինը, և ինչ անում են, ՌԴ-ի կամքն է: Իրենց նպատակը հենց դա է (-խմբ. նկատի ունի ՀՀ-ն որպես ՌԴ գաղութի կարգավիճակում լինելը), պարզապես հիմա խռխռոցները գալիս է Ուկրաինայի դաշտում, դրա համար սկսել են ուղիղ չասել դրա մասին: Նա (-խմբ. Կոպիրկինը) բացարձակ սուտ է խոսում, սուտը ՌԴ-ի արտաքին քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկն է»:

Սուքիասյանի դիտարկմամբ՝ ռևանշիստները շուտով Կոպիրկինի ձայնով («հայկական մուղամով») կսկսեն այդ «երգը երգել»:

«Պիտի նկատի ունենանք, թե ինչու է ՌԴ-ն այսքան ջղաձգվել, որովհետև հասկանում է՝ Հայաստանը հավերժ գնում է իրենից: Հիմա էլ Տավուշում են կրքեր բորբոքում. Հայաստանի «վերլուծական» դաշտն է մարդկանց նյարդերը ուտում՝ «Տավո՜ւշը, Տավո՜ւշը, հեսա տվեցին, կտան»: Այս վերլուծությունները հայկական մազոխիզմով է, Կոպիրկինն էլ հրահրում է, գիտի, որ մի քիչ բողոքական ալիք կա, անընդհատ դրա վրա կրքեր են բորբոքում»,- կարծում է նա:

Վերջինս այն համոզմանն է, որ Կոպիրկինի հայտարարություններին պետք է արձագանքի Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը. «Կոպիրկինին մի բան պետք է ասվի. եթե դուք մի օր կլողանանք՝ որպես նորմալ, քաղաքակիրթ պետություն և ժողովուրդ կներկայանաք հայ ժողովրդին և ՀՀ-ին, մենք միգուցե մտածենք, որ կա այն նվազագույնը, որի վրա կարելի է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել, եթե՝ ոչ, «ռադներդ քաշելու» եք այստեղից, թաթներդ հեռու եք պահելու: 200 տարվա այդ բանաձևը, որով մեր արյան հավերժ շահառուն են եղել, դույլերով արյուն են տարել մեզնից, մեր պետությունն են փլուզել, այս անգամ չի լինելու»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2772 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին