ՊԵԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն է հաշվեգրվել պետբյուջե

02/04/2024 schedule18:02

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։

Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով:

Հարկ վճարողների կողմից 2024թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով:

Նշենք, որ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում։

Հարկային վարչարարությունը հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային համարված և ծանուցված հարկ վճարողները չեն փոխում իրենց ռիսկային վարքագիծը:

Տպել
415 դիտում

Մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա երեխա

Ինչու Իրանը որոշեց Իսրայելի «աչքը վախեցնել» և հաջողվե՞ց նպատակին ծառայեցնել գործողությունը

Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանում կրկին լարվածության մեծացում. Ֆիդանը՝ Աբդոլլահիանին

Բայդենի հետ բանակցություններից հետո Նեթանյահուն հրաժարվել է հակահարված տալ Իրանին. NYT

Հարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. Աբդոլլահիան

Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը. CNN

Ծաղկունքում հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված անասնակերն ու խորդանոցը

Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդու արժանապատվության հետ ես խաղում. Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին

Ավարտին են մոտենում Սանահին-Ակներ ճանապարհի կառուցման աշխատանքները

Ժամկետային զինծառայողը մեքենայով բախվել է կայանված բեռնատարին, այնուհետ՝ պատին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելին արժեցել է 1,3 միլիարդ դոլար

«Մա՛հ Իսրայելին». Իրանի խորհրդարանը վանկարկումներով «տոնել է» իր գործողությունը (տեսանյութ)

Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. Ռայիսին մեկնաբանել է Իրանի գործողությունը

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Աբդոլլահիան

Երևանում բախվել են «Ֆոլկսվագեն»-ն ու կվադրոցիկլը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երուսաղեմում կրթական բոլոր հաստատությունները փակ են, ցանկացած հավաք՝ արգելված. Արտյոմ Չերնամորյան

ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն

Քիմ Քարդաշյանը մասնակցել է 10-րդ «Breakthrough Prize» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

Արման Ծառուկյանը հաղթել է UFC դասակարգման առաջատարին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային

Աղոթեք, որ մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ. Իոաննիսյան

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է ճանապարհին

Իսրայելը բացել է օդային տարածքը

Տոկաևը կժամանի Հայաստան. հայտնի է հանդիպումների շրջանակը

Իրան-Իսրայել լարվածության ֆոնին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարություն է արել

ԱՄՆ-ը հրավիրել է G7-ի առաջնորդներին՝ Իրանի «լկտի» հարձակման պատասխան մշակելու համար

ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները. Բայդեն

Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի՝ Թել Ավիվ քաղաքի երկինքը (տեսանյութ)

Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում (տեսանյութ)