ՀԱՊԿ-ի հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու, գնալու են գործողությունների. Մկրտչյան

02/04/2024 schedule23:00

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վերջին հայտարարությամբ, ըստ էության, շարունակում է չճանաչել Հայաստանի ինքնիշխան տարածքը:

«Մի բառով ասած՝ ձեռք առնոցի է, որովհետև 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո ենք ՀԱՊԿ-ին դիմել, ու պատասխանը հիմա է գալիս, այն էլ՝ այսպիսի պատասխան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ այս կառույցը հետապնդում է մի նպատակ՝ Հայաստանին դարձնել անկարողունակ պետություն և ի վերջո քարշ տալ ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ:

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հետևություններն ու քայլերը, Մկրտչյանը պատասխանում է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել ՀԱՊԿ-ից դուրս գալու դե յուրե հրամանը:

«Եթե մենք մի կառույցում ենք, որը մեր տարածքային ամբողջականությունը այլևս բացահայտ չի պաշտպանում և ՀՀ սահմանները մոտավորապես անգամ չգիտի, սա խայտառակություն է: Պետք է մենք էլ արձագանքենք նմանատիպ հայտարարություններով, առնվազն կասկածի տակ դնենք Բրայանսկի շրջանի ՌԴ-ին պատկանելիությունը՝ Ռ՞Դ է, թե՞ ոչ, չգիտենք, Սանկտ-Պետերբուրգը Ռուսաստա՞ն է, թե՞ ոչ, չգիտենք. ուկրաինական անօդաչուների հարձակումները առնվազն դիտարկենք տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում: Եկեք ՀԱՊԿ-ին ձեռք առնենք, այնպես, ինչպես նրանք են ձեռք առնում մեզ: ՀԱՊԿ-ին մեր պատասխանը պիտի լինի և՛ քաղաքական, և՛ դրանից բխող իրավական հետևանքներով»,- ասում է նա:

Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ ՀԱՊԿ հայտարարությունը նաև կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու առումով, և Ադրբեջանն անպայմանն օգտվելու է սրանից:

«Ադրբեջանական կողմը կուլ է տալիս այդ խայծը, ընդունում է ի գիտություն ՀԱՊԿ-ի և ռուսական կողմի դիրքորոշումը, որ ՀՀ-ն չունի լեգիտիմ սահմաններ, և այսպիսով կարող է  ռազմական գործողություններ սկսել: Տեսնում ենք, չէ՞, ադրբեջանական կողմն արդեն 3 օր շարունակ ինչ հող է նախապատրաստում զորքերի կուտակման մասին հայտարարություններով: Ես պնդում եմ, որ ադրբեջանական կողմը վստահաբար գնալու է ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ի այս հայտարարություններից հետո, եթե, իհարկե, վերջնականապես իրեն տեղավորել է ռուսական նավի վրա»,- տեսակետ է հայտնում քաղաքագետը:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ ռիսկեր կան ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, վերջինս ասում է. «Ռիսկերի մասին խոսելն անիմաստ է, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը մեր ինքնիշխան տարածքը չի ճանաչում, դրանի՞ց էլ ավելի մեծ ռիսկ: Ռիսկը ո՞րն է, վախենում ենք, որ ղրղրզները, ղազախներն ու ռուսները բելառուսների հետ միասին ձեռք ձեռքի տված օդային գրոհի կենթարկե՞ն ՀՀ ինքնիշխան տարածքը: ՀԱՊԿ-ում մնալն ինքն իրենով ռիսկ է, սրա մասին ոչ միայն ես եմ ասում, այլ նաև խոսել է ԱԽ քարտուղարը»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6086 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ