Վաղուց անցել է գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը. Չախոյանը՝ ընդդիմության հայտարարությունների մասին

10/04/2024 schedule23:02

Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը միտված է սահմանազատում իրականացնելուն, և ինչքան էլ ցավոտ խնդիրներ ի հայտ գան այդ դելիմիտացիայի արդյունքում, պատրաստ է գնալ դրան:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Վերջիվերջո, մենք պետք է պետական սահման ունենանք, սահմանազատենք մեր պետությունը»,- ասաց Չախոյանը:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունն ակտիվ պտտվում է Տավուշի մարզում, հանդիպում բնակիչների հետ, ինչո՞ւ դա չի անում իշխանությունը, Չախոյանն ասաց՝ իշխանությունը դա արել է Կառավարության ղեկավարի՝ երկրի վարչապետի մակարդակով:

«Վարչապետն անձամբ գնաց, Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար գյուղերի բնակիչներին ներկայացրեց, թե ինչ սցենար կարող է լինել, ինչ սցենար է զարգանում, հիմա ուր ենք հասել, բանակցություններն ինչ փուլում են: Ընդ որում, եթե բանակցությունների արդյունքում նույնիսկ փոքրիկ փոփոխություն լինի, վարչապետը խոստացել է նորից հանդիպել նրանց հետ»,- ասաց Չախոյանը՝ նշելով, որ չի ցանկանում հանձնաժողովների միջև ընթացող բանակցային պրոցեսի մասին մանրամասներ հայտնել:

«Բայց միևնույն ժամանակ պետք է հայտնեմ հանրությանը, որ ընդդիմության և ընդդիմադիրների կողմից շատ ժամանակ արծարծվող թեզը, թե գիտեք ինչ կա, գնում են միակողմանի զիջումների, միայն մենք ենք տալիս, էն կողմից ոչինչ չկա, իրականում էդպես չէ, հակառակ դեպքում էս հարցերը վաղուց լուծվել էին: Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը ներկայացնում է իր պահանջները, և դրանք մինչև երկու կողմից էլ ընդունելի չլինեն, վերջնական արդյունքի չենք հասնի: Հիմա բանակցում են, երբ վերջնական փոխհամաձայնություն լինի, կանցնենք սահմանազատման գործնական փուլին»,- նկատեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Մայր Աթոռի և ընդդիմության խոսույթում կա մեղադրանք այն մասին, որ երբ իշխանությունն ասում է՝ այդ գյուղերն ադրբեջանական են, հայկական չեն, հակառակորդին հարձակվելու լեգիտիմ հիմք է տալիս: Դիտարկմանն ի պատասխան՝ Չախոյանն ասաց. «Վաղուց անցել է էդ գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը: Անցել է էն ժամանակաշրջանը, երբ կարելի էր ներսում մեր հանրությանը մոլորեցնել, բայց դրսում՝ միջազգային գործընկերների հետ լրիվ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Տպել
1379 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան