Հայր ու որդի կատարել են մի շարք ավազակություններ, հայրը սպառնացել է սպանել իրավապահներին, որդին՝ նռնակով ինքնասպան եղել

12/04/2024 schedule13:00

Պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վերջինիս որդին հոր ձերբակալման օրը նռնակ պայթեցնելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Մանրամասները ներկայացնում ենք ստորև.

Մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով, գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է և հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։  

2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել հետախուզում։

Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով և այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել և Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից և խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։ Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր և որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ևս 43-ամյա տղամարդու, ինչպես նաև նրա որդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել։ 

Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։

Նշված դեպքի առթիվ ևս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում նշված անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կիրառված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ինչ վերաբերում է վերջինիս որդուն, ապա պարզվել է, որ նա 2023թ. դեկտեմբերի 22-ի երեկոյան, այսինքն՝ 43-ամյա տղամարդու ձերբակալման օրը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով վարույթը կարճվել է։

Երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
683 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան