«Հարսնացուն հյուսիսից». ռուս նկարչուհին, որը խելագարվում է սարյանական գույների, Երևանի հոտի համար (տեսանյութ)

13/04/2024 schedule20:00

28-ամյա նկարչուհի Ելենա Եռշովայի խոսքով՝ Երևանն ասես քաղաք է ափի մեջ, որտեղ ապրելով քաղաքի բարձունքում՝ Այգեստանում, շենքի 3-րդ հարկից կարելի է տեսնել ամբողջ քաղաքը իր ողջ գունապնակով, դրա լուսաբացն ու մայրամուտը (արթնանալն ու քնելը), ու երբ այս ամենն էլ համեմվում է Արարատ լեռան՝ դեպի երկինք ձգվող գագաթներով ու գույներով, ապա նկարչի համար ստեղծագործելու ավելի իդեալական պայմաններ հնարավոր էլ չի պատկերացնել:

Սանկտ-Պետերբուրգից Հայաստան տեղափոխված Ելենան ասում է, որ հայրենի Պետերբուրգում էլ է ապրել 3-րդ հարկում, բայց այդքան գույներով հագեցած ու գեղեցիկ տեսարան պատուհանից երբեք չի տեսել, սակայն միաժամանակ չի հերքում, որ տեղափոխությունը դժվար է տրվել:

«Անգամ չէի էլ սպասում, որ այսքան դժվար կլինի նոր երկրում, թեև պատանեկության տարիներին միշտ էի երազում տեղափոխվել Ռուսաստանից, իհարկե, այն ժամանակ դեռ չգիտեի՝ ուր... Կարծում եմ՝ ցանկացած տեղափոխություն է դժվար, ու այստեղ խնդիրը երկիրը չէ, այլ այն, որ տնից, հարազատներից հեռու ես, ու քեզ անընդհատ ձգում է հողը, ապրելակերպը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

FullSizeRender_1.jpg (144 KB)

Թե ինչո՞ւ և ինչպե՞ս է երիտասարդ նկարչուհին հայտնվել Հայաստանում, երկար պատմություն է, բայց հայի և հայկականի հետ կապը կարծես նրա մոտ ճակատագրական է: Համալսարանական տարիներին ծանոթացել է սարյանական գույներին, հիացել ու զարմացել՝ անգամ չիմանալով, որ Սարյանը հայ է, նրա կտավները՝ Հայաստանի ու հայկականի մասին:

Ասում է՝ զարմացած էր այդ գույների խաղով ու դրանց հետ այդքան ճիշտ վարվելու վարպետի ունակությամբ, որից մինչև օրս սովորում է. «Ինձ ուղղակի դուր են գալիս նրա նկարները, ոճը ու այն, թե ինչպես է նա գույները զգացել, չի վախեցել դրանցից օգտվել, անհավատալի է: Երբ ես երջանկություն ունեցա լինել նրա տուն-թանգարանում, ուղղակի հիացած քայլում էի ու նկարում ամեն մի դետալ: Ես այնտեղ տեսա նաև այն նույն կտավը, որի կրկնօրինակն արել էի համալսարանական տարիներին, ու այդ զգացողություններն ուղղակի անփոխարինելի են»:

MyCollages - 2024-04-12T144553.973.jpg (85 KB)

Հաջորդ ճակատագրական հանդիպումը Ելենայի համար Սանկտ-Պետերբուրգում մեծացած, ինչպես ինքն է ասում, «Գռաչ»-ի հետ է եղել, ումից և նրա ընտանիքից էլ լսել է Հայաստանի ու հայերի մասին:

«Իմ ընկերը հայ է, ու նրա հետ ինչ-որ պահի որոշեցինք տեղափոխվել, ապրել այստեղ. ամենակարևոր բաները Հայաստանի մասին ես նրանից եմ լսել: Նրա անունը Գռաչ է (Հրաչ), գիտեմ, որ անունը սխալ եմ ասում, բայց ես հայերեն չգիտեմ, ու այդ տառը ինձ համար դժվար է արտաբերել»,- ասում է Ելենան ու հավելում, որ կարծրատիպը, թե ռուս տղամարդիկ ավելի հեշտ կառավարելի են, այդքան էլ այսպես չէ. «Իհարկե, կովկասյան տղամարդկանց համեմատ ավելի կառավարելի են, համբերատար ու փափուկ, իսկ կովկասյան տղամարդը, որքան էլ փափուկ լինի, միևնույն է, հայ է՝ տաքարյուն ու բռնկվող, ու այստեղ մեզ՝ ռուս աղջիկներիս, մնում է լինել համբերատար ու ընդունել, որ նա բոլոր պարագաներում միշտ ճիշտ է: Միանշանակ, չի լինի այնպես, որ առաջին անգամից ասի՝ «да дорогая, я понял тебя»» (Այո, թանկագիսն, ես հասկացա քեզ):

Երիտասարդ նկարչուհուն դուր է գալիս հայ տղամարդկանց էներգետիկան. «Երբ զգում ես, որ մարդը իր ամբողջ հոգատարությամբ քեզ շրջապատում է: Ընտանիքի հանդեպ վերաբերմունքն է այլ: Ռուս տղամարդը հարաբերությունների սկզբում կամ մի քանի ամիս հետո երբեք չի ասի՝. «я женюсь на тебе» (Ես ամուսնանում եմ քեզ հետ), դա այդքան արագ չի լինի, և դու քեզ այդքան պաշտպանված չես զգա, ինչպես հայ տղամարդու կողքին, ինչն էլ ինձ համար ամենակարևորն է, որ իմ կողքի տղամարդը ընտանիքի մարդ է, ու նրա համար միշտ առաջին տեղում ես եմ, հետո նոր՝ ընկերներն ու մնացած ամեն բան»:

IMG_1516.JPG (454 KB)

Ելենան, որը բարձրագույն կրթությամբ գրաֆիկ դիզայներ է, Հայաստանում զբաղվում է պատերի նկարազարդմամբ, նկարում է նաև հագուստի ու կոշիկների վրա, ինչպես նաև՝ նկարների անհատական պատվերներ վերցնում: Հայ հաճախորդները, նրա բնորոշմամբ, բծախնդիր են, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, և որ ամեն բան պետք է լինի յուրահատուկ ու չկրկնվի. «Իմ բոլոր հաճախորդները շատ նուրբ ճաշակ ունեն և հիասքանչ երևակայություն, միշտ տարբերակներ են առաջարկում, որ երբեք չեմ տեսել ոչ մի տեղ, ու ամենահետաքրքիրն այն է, որ ավելի լավ գիտեն՝ «как надо» (ինչպես է պետք) (ծիծաղում է):

Երևանում ապրելով՝ Ելենան հասցրել է ճանաչել քաղաքի գույները, համն ու հոտը, մարդկանց ու կոլորիտը: Ասում է, որ քաղաքի հոտը կարելի է զգալ, երբ ջերմաստիճանն անցնում է +12-ը, հենց այդ ժամանակ է հողը տաքանում, ու ինչ-որ անսովոր բույր տարածվում քաղաքով մեկ: Գույնը՝ նարնջագույնն է, տաք գույնը՝ հիմնականում բաց մանուշակագույնը, որը մայրամուտից առաջ տարածվում է: Դե իսկ համը, ինչպես Ելենան է ասում՝ «шашлык»-ի՝ խորովածի:

«Այդ հոտն ամենուր է, անգամ ձմռանը ինչ-որ մեկը իր ավտոտնակում կանգնած խորոված է պատրաստում, շատ համեղ է այստեղի միսը. ես քաբաբ չեմ սիրել մինչև Հայաստան տեղափոխվելը, այստեղ եմ փորձել ու հիմա շա՜տ եմ սիրում: Տոլմա եմ սիրում, պասուց եք ասում կարծեմ: Դե իսկ գաթան... համը անբացատրելի է, ես անգամ գտել եմ խանութ կենտրոնում, որտեղ ամենահամեղ գաթան են պատրաստում, ծիրան եմ շատ սիրում, Հայաստանը ես հենց ծիրանի հետ էլ ասոցացնում եմ»,- նշում է նա:

FullSizeRender.jpg (360 KB)

Թեև այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ աղջիկը Հայաստանում է, սակայն հասցրել է նաև ճամփորդել, ունի առանձնացրած սիրելի վայրեր:

«Ինձ զարմացրել է Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիան», որովհետև այդ գեղեցկությունը «անօրինական» է՝ «незаконна», (ծիծաղում է). ինչպես է բնությունը նման բան ստեղծել, անհավատալի է: Նորավանքը հիասքանչ տեղ է, շշմելու, ամբողջ ճանապարհը՝ Արարատյան դաշտը, լեռները, ինձ մոտ տպավորություն էր, որ ես ինչ-որ համակարգչային խաղի մեջ էի հայտնվել, որովհետև այնքան գեղեցիկ պատկերներ էին, որ աչքերիս չէի հավատում, նման բան մեկ էլ ֆոտոալբոմներում էի տեսել: Նորավանքում ասես Մարսի վրա լինես, այդ՝ տուֆին հատուկ կարմիր գույնի լեռները ու այդ փոքրիկ եկեղեցին, որ կանգնած է հսկայական լեռների մեջ»,- ասում է նկարչուհին:

Ռուս աղջկա համար այստեղ միայն անսովոր է այն, որ բոլորը բոլորի կյանքով են հետաքրքրված: Երկրորդ բանը, ինչը նկարչուհուն զարմացնում է, արտաքինի փոփոխությունն է՝ պլաստիկ միջամտությունները և ոչ միայն:

«Շատ աղջիկների եմ տեսնում նուն քթով, որոնք քոփի են արել, ու զգացողությունը, որ ունենում եմ նրանց նայելիս, հետևյալն է՝ հասկանում եմ, որ գեղեցիկ դեմք է, բայց միաժամանակ չեմ հասկանում՝ ով է նա»,- անկեղծանում է Ելենան:

MyCollages - 2024-04-12T144617.173.jpg (66 KB)

Նկարչուհին ասում է, որ ռուս աղջիկները հայուհիներից պետք է սովորեն  խորամանկություն, իմաստություն, ճարպկություն, երբ կարող ես ինչ-որ բան ասելու համար սպասել հարմար պահի, ինչ-որ տեղ լռել, դե մեկ էլ՝ «готовить надо вкусно научиться»: (Պետք է սովորել համեղ պատրաստել): Իսկ հայ աղջիկները, ըստ Ելենայի, պետք է աշխատեն սեփական ինքնուրույնության վրա, չվախենան ինքնատիպությունից:

Վերադառնալով իրեն՝ ասում է, որ տարածքային առումով չի կարող ասել, թե որտեղ կլինի, սակայն երազում է նկարչությունում իր ոճը ունենալ, մտածում ցուցահանդեսի մասին:

«Ես նաև հայերեն եմ ուզում սովորել, բայց հիմա ժամանակս այնքան քիչ է, կարծում եմ՝ դրանով լուրջ կզբաղվեմ, երբ հղի կլինեմ ու ազատ ժամանակ կունենամ, և հետո, ես չեմ ուզում մեր երեխային զրկել հայերեն խոսելու հնարավորությունից, քանի որ Հրաչն էլ շատ կուզենա, որ նա հավասարապես իմանա և՛ հայերեն, և՛ ռուսերեն: Հիմա ամաչում եմ հայերեն խոսել, անգամ կարմրում եմ, քանի որ շատ վատ գիտեմ լեզուն, բայց շատ եմ սիրում «դզեց» բառը (ծիծաղում է)»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2286 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան