Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու ԵԽ միջոցառումների համալիր փաթեթ

12/04/2024 schedule22:29

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

«2023 թվականի սեպտեմբերին փախստականների հոսքից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չխնայեց՝ արագ արձագանքելու փախստականների հոսքին։ Արձագանքման միջոցառումները ներառում են աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ: Ներկայումս, մենք երկարաժամկետ միջոցառումների փուլում ենք։ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը և փախստականների հոսքին արձագանքելու փաթեթը»,- ընդգծել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Գործողությունների փաթեթի նպատակն է աջակցել փախստականների մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել փախստականների հոսքին, ապահովել երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը, ամրապնդել մարդու սոցիալական իրավունքները, ինչպես նաև աջակցել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը», - իր խոսքում նշել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։

«Արձագանքման փաթեթը աջակցում է իշխանություններին՝ ամրապնդելու իրենց կարողությունները բազմաթիվ ոլորտներում, որոնք կարևոր են ոչ միայն փախստականների, այլ նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների համար», - նշել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։

Գործողությունների շարքում են Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրումը, այդ թվում` մտավոր առողջության ապահովումը, շուրջ 2000 բուժաշխատողների կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով փախստականներին տրամադրվող հոգեբանական աջակցության և առողջապահական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ առաջարկելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքականության մշակմանն ուղղված աջակցություն։

Միաժամանակ, ծրագիրը կենտրոնացած է հանրային ծառայողների և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները: Բացի դրանից, ծրագրի նպատակն է բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։

Բազմակողմանի աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, աջակցելով անձնակազմի կարողությունների ամրապնդմանը բարձր ռիսկային և սթրեսի կառավարման պայմաններում՝ ապահովելով խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանից փախստականների սոցիալական իրավունքների պատշաճ պաշտպանությունը և խթանումը:

Ծրագրի մեկ այլ շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մասնավորապես, ծրագրերից մեկի շրջանակում կգնահատվի Ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարության նախագիծը, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը:

Արձագանքման փաթեթի շրջանակում նախատեսված է չորս նոր ծրագիր՝

մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում,

մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում,

երեխաների իրավունքների պաշտպանություն,

աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին։

Ընթացիկ ծրագրերում ներառված են լրացուցիչ բաղադրիչներ՝ կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդումբ և մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ։

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:

Տպել
681 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան