Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

25/04/2024 schedule18:58

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։

Այս մասին հայտնել են դատախազությունից։

«Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:

Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում: 

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.

Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:

ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):

2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2984 դիտում

Ուժերը, որոնք պատրաստ են Ղուկասյանին ապահովել ձայներ, բացառում են նրա հետ կոալիցիան, ամաչում. Հարությունյան

Բախվել է 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ

Ապրիլի 7-ին Հայաստանի Պատմության թանգարանը բաց է ցուցադրությունների համար

Ադրբեջանի ԶՈՒ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է տարածել

Կդիտվեն անձրևի, այնուհետև՝ ձյան տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ՀՀ վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի հետ. տեսանյութ

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում ձյան առատ տեղումներ են. տեսանյութ

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Մոսկվայում բեռնատար «Գազելը» մխրճվել է մետրոյի ստորգետնյա հետիոտնային անցումի մեջ. տեսանյութ

Կասեցվել է «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրամասի գործունեությունը

Նախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի աճ կա մոտ 43 հազարով

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում իրականացվել է առաջին վճարումը

Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ

«Երբեմն պետք է դեղեր ընդունել». Թրամփը մեկնաբանել է իր սահմանած մաքսատուրքերը

Զոլաքար բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի նախաձեռնած բանակցությունները ձգձգելու համար

Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել. հայտնաբերվել է այն վարող 45-ամյա տղամարդու դին

Օրհնյալ լինի Սուրբ Աստվածածնի ավետման այս լուսավոր օրը. ԱԺ նախագահ

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ

ՀՀ զինված ուժերի նվագախմբի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ. տեսանյութ

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր․ Վահագն Խաչատուրյան

Հայ մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին

Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի

Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Հրդեհ՝ Կոտայքի գյուղերից մեկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

«Հրթիռային քաղաքներ», որոնց ճշգրիտ վայրերը խիստ գաղտնի են. ինչու՞ է Իրանը որոշել ցուցադրել թունելային զինանոցը

Թուրքիային պետք չէ, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա. Ֆիդան

Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած և սպանության համար հետախուզվող «Կոկոն»

Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտրային բանակցություններ սկսելու համար

Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը

Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

Այդ պնդումն անող ցանկացած մեկը հոգեբանական աջակցության լրջագույն կարիք ունի. Վահագն Ալեքսանյան

Մասկը հույս է հայտնել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև «զրոյական մաքսատուրքերի» հասնելուն

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Շուրջ 3 տարում՝ 58 մահ. ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդները որ դեպքում բուժում կստանան տանը և ինչպես. տեսանյութ

Ամերիկացի ռեփեր Էմինեմը պապիկ է դարձել. լուսանկար