Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

10/05/2024 schedule19:54

«Հայկական ժամանակ»-ը որևէ հրապարակում չի արել այն մասին, թե իրավապահները պատրաստվում են մեկուսացնել Բագրատ Գալստանյանին: Վերջինիս հարց հղած լրագրողի և նրա պնդումները կեղծ են և մանիպուլյատիվ:

Մասնավորապես՝ այսօր Գալստանյանի հետ հարցազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարցը հղելիս ասել է, թե «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ օրակարգում Գալստանյանին մեկուսացնելու հարց կա: Արձագանքելով Գալստանյանը իր խոսքում կրկնել է լրագրողի արտաբերած բառը՝ «մեկուսացնել»:

Գալստանյանը նաև դիտարկում է արել, թե «իրենք տեղյակ են պետական գործառույթներից բոլոր»:

Լրագրողների արձագանքին, թե լուրը անձնական աղբյուրներին հղմամբ է հրապարակվել, Գալստանյանն ասել է, թե «պետությունն այդպես է, չէ, կառավարվում՝ անձնական աղբյուրներով:

Այսօր արդեն «Հայկական ժամանակ»-ը լուր է հրապարակել՝ հայտնելով, որ Բագրատ Գալստանյանը երկքաղաքացի է, և չի կարող դառնալ վարչապետի թեկնածու, որը անձամբ ինքը Գաստանյանն է հաստատել նաև:

Վերջինս, սակայն, արձագանքելով այս հրապարակմանը, ասել է, թե «Լուրը դուրս չեկած՝ «Հայկական ժամանակ» դեղին թերթ կա, 2 լուր է տարածել, մեկը որ իրենք տեղյակ են, քննչական հետախուզում էր, ինչ էր, վարույթ են իրականացրել, որի մասին ես տեղյակ չեմ, բայց իրանք տեղյակ են: Այսինքն՝ պետությունը թերթի՝ իրենց մամլո օրգանի միջոցով է գործում, դժվար էլ հայկական լինի այդ ժամանակը։ Անմիջապես արձագանքել են, 5 րոպե էլ չեն թողել վրայից անցնի, արձագանքել են Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա՜, չէ, կեցցե՜»:

Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժման հանրահավաքի ընթացքում «Հայկական ժամանակ»-ը լուր է հրապարակել, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանական շրջանակները նախապես իմացել են Բագրատ Գալստանյանի քայլերի և դրան հաջորդած գործողությունների մասին, ու հրապարակում առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, և իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ։

Բոլոր սադրիչները կձերբակալվեն՝ անկախ նրանց կարգավիճակից:

Ինչ վերաբերում է պետությունը լրատվամիջոցի միջոցով կառավարելու Գալստանյանի պնդմանը, հորդորում ենք նրան համախոհ և իրեն հարմար լրատվամիջոցների մոտ չանել իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ և զերծ մնալ լրատվամիջոցի հասցեին պիտակավորող արտահայտություններից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4309 դիտում

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կրկնել է ՀՀ-ին առնչվող վաղուց ծեծված պահանջը

ՀՀ-ն՝ պարտադիր այցելության երկիր. մեկ զբոսաշրջիկը ծախսում է շուրջ 2000 դոլար. ինչու է ՌԴ-ից հոսքը նվազել

Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում

Աղվանի-Տաթև ավտոճանապարհի խցանումից դուրս է բերվել 103 տրանսպորտային միջոց

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը ներկայացրել է աջակցության առաջարկը

Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Լեռնային շրջաններում՝ ձյուն, Երևանում ու մյուս հատվածներում՝ անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին հասնելու ճանապարհին. ԵՊՀ ռեկտորի ուղերձը ուսանողներին

Շղթայական ավտովթար Արարատում. բախվել են 3 մարդատար մեքենա, «Սպրինտեր»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ

Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը. նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա

Հրդեհ Ստեփանավանում. կրակը մարվել է ավելի քան 2 ժամ անց

Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի հետ խաղում

Սա էլ Իջևանի մեր բակը. վարչապետ (տեսանյութ)

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում իրենց մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» մասին լուրը

Հայտնի են «Միսս Տիեզերք 2024» մրցույթի արդյունքները (տեսանյութ)

Ինչպես էինք մատաղ անում Իջեւանի Խաչում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից

Արագածոտնում կողաշրջվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ը

Իջևան-Ենոքավան-Իջևան. վարչապետը նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանի պատվիրակը. Հայաստանը 8-րդ հորիզոնականում է

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ինչ է քննարկվել

Դեսպան Քվինն ու աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը

Մինչ տարեվերջ պետք է այցելեմ և տեսնեմ՝ արդյոք Բայանդուրի ճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Փարիզի արվարձանում գտնվող ռեստորանի այցելուներին պատանդ են վերցրել

Նորքի այգիների վերականգնման մեկնարկը տրված է, Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Ավինյան

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ աշխատակիցը այրվածքներ է ստացել

Առավել հայրենասեր երևալու համար կարող եք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել. Չախոյան

Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից

Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կամրացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին

ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը. ով է 27-ամյա Քերոլայն Լևիթը