«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

17/05/2024 schedule13:10

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից երեկ հրապարակված հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են ու ակնհայտորեն միտում ունեն հանրային ընկալման մեջ սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրավաչափության հարցում անհիմն կասկածներ հարուցել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններում տեղ գտած մի քանի ակնհայտ մոլորությունների և մանիպուլյացիաների վերաբերյալ պետք է հստակություն մտցնել։

««Դիվանագետների համահայկական խորհուրդ» անվամբ ներկայացող մի քանի դիվանագետներ հայտարարել են, թե իբրև Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ այն չի պարունակում որեւէ քարտեզային նկարագիր։ Տրամաբանական է, որ միջազգային բազմակողմ հռչակագիրն անմիջականորեն չէր կարող պարունակել Տավուշի գյուղերի սահմանազատման քարտեզային նկարագիրը։ Փոխարենն Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված են պետական սահմանների որոշման այն սկզբունքները, որոնք կողմերը որպես հիմք են ընդունել սահմանազատման գործընթացում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների։ Թվում է, թե դիվանագետների համար իրավաբանական և տրամաբանական այս ակնհայտ և օրինաչափ կապը պետք է որ պարզ լիներ։

«Դիվանագետների համահայկական խորհրդի» մի քանի դիվանագետները կատարել են ևս մեկ կեղծ պնդում։ Ըստ նրանց՝ սահմանազատման համար «միակ իրավական հիմքը» 1988թ-ի ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությունն է: Մինչդեռ հարկ է նկատել, որ 1988թ-ի վերոնշյալ արձանագրությամբ որպես սահմանագծման աշխատանքների հիմք հղում է կատարվում այդ թվում՝ 1969թ-ի Հայաստանի և Ադրբեջանի ԳԽ նախագահությունների որոշմանը, որի հիման վրա էլ հենց իրականացվել է ընթացիկ սահմանազատումը։ Այսինքն դիվանագետների կողմից մատնանշված արձանագրությունների և ներկայում սահմանազատման համար հիմք վերցված նախագահությունների որոշման հիմքը միևնույն սահմանագիծն է։

Հարկ է նկատել նաև, որ 1988թ-ի արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման։ Արդյունքում, արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։

Այս պարագայում ի՞նչ 230 հեկտար տարածքի կորստի մասին են աղմկում դիվանագետները, եթե նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց նշած արձանագրությունների հիմքում դրվել են սահմանագծման համար հիմք վերցված նույն քարտեզները և հաստատված սահմանագիծը, իսկ վկայակոչվող փաստաթղթերը իրավական ուժ չեն ստացել։

Իսկ գուցե «միակ իրավական հիմքի» մասին կեղծ խոսույթ շրջանառելով «համահայկական խորհրդի» անդամ մի խումբ դիվանագետները պարզապես փորձում են ապակողմնորոշել հանրությանը՝ կասկած ներարկելով սահմանազատման ընթացիկ աշխատանքների իրավաչափության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերին, որի մասին բարձրաձայնել է նախկին ՄԻՊ-ը, ապա պետք է ընկալել, որ այդ հանձնաժողովի գործառույթն արդեն իսկ գոյություն ունեցող սահմանի վերարտադրությունն է, որի հիման վրա պետք է կնքվի Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այլ ոչ թե՝ նոր սահման գծելը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստեղծման շուրջ կողմերը պայմանավորվել են 2021թ-ին Սոչիում, ինչը արձանագրվել է ընդունված եռակողմ հայտարարությամբ, ինչը նաև վերահաստատվել է 2022-ին Բրյուսելում։ Այս պայմանավորվածությունների հիման վրա վարչապետի 2022թ․ թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Փոխվարչապետի գլխավորությամբ գործող հանձնաժողովը։ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումն իրականացվելու է ԽՍՀՄ ԳՇ 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա։ Այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի և երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունների վրա: Հետևաբար նախկին ՄԻՊ-ի պնդումը, թե հանձնաժողովն իբրև սահմանազատման գործառույթ և իրավասություն չունի, մոլորություն է և մանիպուլյացիայի միտում ունի, քանի որ հանձնաժողովը ոչ թե նոր սահման է գծում, այլ գոյություն ունեցող սահմանն է վերարտադրում։

Նախկին ՄԻՊ-ի կողմից մատնանշված՝ գյուղերի բնակիչներին պատկանող սեփականության վկայականների և սահմանագծման միջև որոշ անհամապատասխանությունների պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առնվազն այդ հատվածում մանրակրկիտ սահմանագծման՝ դեմարկացիայի աշխատանքներ երբեք չեն իրականացվել։ Մինչ այս դեմարկացված, այսինքն՝ հողի վրա տեղորոշված սահմանները չեն ունեցել անհրաժեշտ հստակությունը և մանրամասնությունը, որպեսզի գյուղերը և դրանց բնակիչները իմանան իրենց հողերի ճշգրիտ սահմանները, հետևաբար նրանց տրամադրված սեփականության վկայականները որոշ դեպքերում չեն համապատասխանել գոյություն ունեցող միջպետական սահմանին։ Հենց այս պատճառով է, որ Կիրանցի որոշ բնակիչների սեփականության վկայականները չեն համապատասխանում իրականացվող ճշգրիտ և մանրամասն դեմարկացիայի արդյունքներին։ Նման ճշգրտումներն անխուսափելի են և պետք է նկատի ունենալ, որ նույն կերպ նաև ադրբեջանական գյուղերի որոշ տներ անցնում են Հայաստանի տարածք։

Այդպիսի անհամապատասխանություններն ընդամենը մի քանի դեպք են կազմում, և կառավարությունը հանձնառություն է վերցրել փոխհատուցել քաղաքացիների կրած բոլոր վնասները։ Հետևաբար այս եզակի դեպքերով սահմանազատման գործընթացի դեմ հանրային տրամադրություններ գեներացնելը ևս անազնիվ գործելաոճ է։

***

Տավուշում իրականացված սահմանազատման գործընթացը Հայաստանի և հատկապես Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, իհարկե, խնդիրներ և բարդություններ առաջացնում է։ Սակայն այն կեղծ և պղտոր աղմուկը, որ այդ գործընթացի շուրջ բարձրացրել են որպես մասնագետ դիրքավորվող որոշ շրջանակներ, ոչ այլ ինչ է, քան սահմանազատման գործընթացին, տեղի բնակիչներին և ընդհանրապես Հայաստանին միտումնավոր վնաս հասցնելու միտում»,- գրել է Ծառուկյանը։

Տպել
1047 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան