Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

20/05/2024 schedule23:00

ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը չի հետևում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, զբաղված է նրանով, ինչն ամենաշատն է սիրում՝ երաժշտությամբ ու ստեղծագործելով, սակայն միաժամանակ տարակուսանք է հայտնում, որ հոգևորականները քաղաքական դաշտ են մտել:

Նրա հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Հայրապետյան, մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն առաջնորդում է հոգևորական Վազգեն (Բագրատ) Գալստանյանը: Ի՞նչ դիրքորոշում ունեք շարժման վերաբերյալ:

- Ինձ համար շատ տարօրինակ է, որ հոգևորականները քաղաքական դաշտ են մտել: Որ հարցնում են՝ ո՞նց եք վերաբերվում, ասում եմ՝ չեմ վերաբերվում: Ընթացքում անընդհատ փոխվում է շարժման գաղափարախոսությունը, բայց եթե շատ անկեղծ լինեմ, չեմ էլ հետևում, որ հականամ՝ ինչի մասին է: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, որ կարողանա հայրենիքին ու Հայաստանին օգուտ բերի: Մարդը, որ իր գործը թողել, ուրիշ բանով է զբաղվում, չգիտեմ՝ ինչքանով կարող է օգտակար լինել հայրենիքին: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի իր գործը պատշաճ, անկեղծ ու նվիրումով անի՝ եկեղեցականից սկսած, մշակույթի գործչով վերջացրած:

- Պարբերաբար մշակույթի գործիչներին էլ է կոչ արվում, որ միանան, աջակցեն շարժմանը: 

- Ծանոթ ընկերներ ունեմ, որոնց շատ լավ եմ վերաբերվում, մարդիկ էլ կան, որ իրոք հավատում են շարժմանը: Բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակի զբաղվածություն չունեն ու ժամանակ են գտնում այդ ամենի մեջ մտնելու:

- Շարժման բանալի բառերն են՝ «հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված», պայքարն էլ, դրա առաջնորդների խոսքով, սրբազան: Ըստ Ձեզ՝ իրականում այս պահին ինչի՞ կարիք ունի Հայաստանը և հայ մարդը:

- Հայ մարդու ագրեսիան պիտի պակասի, շատ-շատ է մեր մեջ ու միշտ է եղել, ուղղակի հիմա ամեն ինչ շատ բաց է, ու հայելու մեջ մեր արտացոլանքը մեզ դուր չի գալիս: Մի քիչ պետք է հանդուրժող լինել, ավելի սիրով մոտենանք իրար, մենք մեր մեջ պիտի այդ խաղաղությունը գտնենք առաջին հերթին՝ ամեն մեկս իր մեջ ու իր դիմացինի մեջ: Մենք մեր երեխային սովորեցնում ենք, որ բակ իջնես, քեզ բան ասող լինի, քարով կխփես գլխին, այդպես ենք դաստիարակում: Չենք ասում՝ բալիկ ջան, որ գնաս մյուս երեխայի հետ խաղալու, փորձառություններով կկիսվես, կարդացած գրքերով, նման բաներ չենք սովորեցնում, սովորեցնում ենք քարով գլխին խփել, դրա համար էսօր այս արդյունքն ունենք. ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել, մեկը դա անում է «Ֆեյսբուք»-ում, մյուսը՝ հրապարակում:

- Իսկ ի՞նչ է պետք Հայաստանին:

- Հայաստանին հենց պետք է այն ժողովուրդը, որը կարողանում է իրոք ոչ թե կենացներով, այլ գործով իր երկիրը ներկայացնի: Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, որ Հայաստանից դուրս եկող արվեստագետը աշխարհին Հայաստանը ներկայացնի, ոչ թե ներսում տարբեր բաներով զբաղվի:

- Շարժումը, ինչպես ասում են դրա առաջնորդները, միտված է հոգևոր արժեքների վերականգնմանը, ստի ու կեղծիքի վերացմանը: Դուք այդ միտումը տեսնո՞ւմ եք:

- Ես ամեն ինչի մեջ ագրեսիվ խոսույթ եմ լսում: Ես իր մեջ էլ եմ (-խմբ նկատի ունի Վազգեն Գալստանյանին) ագրեսիա տեսնում, չնայած նրան ճանաչում եմ, մի քանի անգամ առիթ եղել է հանդիպելու, զրուցել ենք, շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա, սակայն հիմա ագրեսիա եմ տեսնում:

- Այս ամենը կարո՞ղ է բացասաբար ազդել եկեղեցու, հոգևորականների վարկանիշի վրա:

- Կարևորը հավատքի հանդեպ հուսահատություն չլինի, որովհետև եկեղեցին ու եկեղեցականը կոչված են քեզ Աստծու հետ հաղորդակցվելու միջոց լինելու համար: Բայց արվեստագետը առանց եկեղեցականի էլ հաղորդակցվում է, իսկական արվեստագետը միշտ վերևների հետ է հաղորդակցվում, էդ էլ ուրիշ մի կապ է՝ երկրի ու երկնքի հետ: Ինձ համար հավատքն է արժեք, մարդով չի իմ հավատքը, ոչ էլ շենքով: Ես հուսով եմ, որ մենք մի օր պիտի հավատքի գանք: Օրինակ՝ շատերը եկեղեցի են գնում, մոմ վառում, հետո գնում գողություն են անում, կամ գողություն են անում, հետո գնում են եկեղեցի մոմ վառում: Բայց մարդիկ էլ կան ազնվորեն իրենց մեղքերը գնում, եկեղեցում արտասուքով մաքրում են ու աշխատում են այլևս նման մեղքեր չգործել: Մենք պիտի մաքրվենք, մեր հոգին պիտի մաքրենք, դադարենք իրար քարկոծելուց, իրար վրա կայանալուց, զրպարտելուց:

- Այսինքն՝ ներսի՞ց պիտի ինքնամաքրվենք:

- Այո, մեր խնդիրը մենք ենք, մեր ամենամեծ թշնամին: Ինձ համար մեր ապրելակերպի ամենամեծ ուսուցիչը մեքենա վարելն է. ինչպես մեքենա ենք վարում, այդպես էլ ապրում ենք. առանց իրար ճանապարհ տալու, իրար վրա գոռալով, մունաթ գալով: Ճանապարհ չենք տալիս՝ ժամանակ չունենք, բայց պատրաստ ենք ժամերով կանգնել, իրար հետ կռիվ անել. այդ ժամանակը կա:

- Մշակութային գործիչների դերն ու անելիքը ո՞րը պետք է լինի ինքներս մեզ ճանաչելու ու մաքրվելու ճանապարհին:

- Մշակույթի գործիչը պետք է վեր լինի քաղաքականությունից, որովհետև այդ նույն մշակութային գործիչը, որ այլ երկրում Հայաստանն է ներկայացնում, չի ներկայացնում այդ երկրի այս կամ այն կողմը, իշխանությունը կամ օպոզիցիան, քաղաքականություն չի ներկայացնում, մշակույթն է ներկայացնում: Իմ պարագայում ամեն դեպքում այդպես է, երբ դրսում նվագում եմ, Հայաստանի անունից եմ ներկայանում, ու ինձանով շատերը Հայաստանը գիտեն, շատերը գալիս են Հայաստան համերգների, շատերը ուղղակի գալիս են տեսնելու, ոմանք սիրահարվում են մեր երկրին, մարդիկ էլ կան՝ տեղափոխվում են այստեղ ապրելու, ու այդ մարդկանց չեն հետաքրքրում այս քաղաքական կուրսերը, մեր մշակույթն են սիրում, երկիրը:

Ամեն մեկն իր տեղն ունի, ամենադժվար բանն այն է, որ ինքդ քո տեղում չես ու չգիտես՝ դու ինչ տեղ ունես... Ես, օրինակ, երաժիշտ լինելով, արվեստագետ լինելով, չեմ կարող ադմինիստրատիվ գործով զբաղվել, զբաղվեմ, հաստատ վատ կանեմ այդ գործը: Պիտի անեմ այն, ինչ լավ եմ կարողանում, այդ դեպքում և՛ ես, և՛ ունկնդիրը հաճույք ենք ստանում:

Հերմինե Կարապետյան

Տպել
6013 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան